ՀՀ-ի ու Ադրբեջանի հայտը քննարկվում է․ Հնդկաստանը հերքում է Բաքվի մեղադրանքները ՇՀԿ-ին անդամակցությանը խոչընդոտելու մասին

Լուրեր

07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Բոլորը

Հնդկաստանը հերքել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) իր անդամակցությունը խոչընդոտելու մասին Ադրբեջանի մեղադրանքները Չինաստանի Տյանցզին քաղաքում վերջերս կայացած գագաթնաժողովի ժամանակ՝ բացատրելով, որ անդամ պետությունները չեն կարող որոշում կայացնել ժամանակային սահմանափակումների պատճառով։

Հնդկաստանի ԱԳՆ-ն  հայտարարել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը դիմել են ՇՀԿ անդամակցության համար: «Ժամանակի սղության պատճառով անդամ պետությունները չեն կարողացել որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ Թիենծինում: Հարցը շարունակում է քննարկվել խմբի կողմից», – ասել է ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալը:

ՇՀԿ գագաթնաժողովի ավարտից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ Հնդկաստանը խոչընդոտել է իր անդամակցությանը, ադրբեջանական որոշ աղբյուրներ էլ նշել էին, թե Պակիստանը խոչընդոտել է Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին, չնայած երկու երկրներն էլ վերջապես դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել։

Այսօր ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ APA գործակալությունը, վկայակոչելով  դիվանագիտական ​​աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, հայտնել էր, որ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, Ռուսաստանը ևս  ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին։ Ռուսաստանի Դաշնության  ԱԳՆ-ն առանցքային դերակատարում է ունեցել  այդ գործընթացում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը խոչընդոտելու հարցը, և կողմերը հասել են համապատասխան համաձայնության։ Սակայն Ռուսաստանը Հնդկաստանին առաջնային պլան է մղել՝ մնալով ստվերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի