Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին ու Պուտինը դեռ պատրաստ չեն երկկողմ հանդիպման

Լուրեր

07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ նախկինի պես հավատարիմ է Կիևի ու Մոսկվայի միջև  խաղաղության համաձայնության հասնելու ձգտմանը՝ չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական բանակցությունների հեռանկարին առնչվող աճող անորոշությանը, փոխանցում է Current time-ը։

«Ես հետևել եմ դրան, ես տեսել եմ դա, այդ մասին խոսել եմ նախագահ Պուտինի ու նախագահ Զելենսկիի հետ։ Ինչ-որ բան տեղի կունենա, սակայն նրանք դեռ պատրաստ չեն։ Սակայն ինչ-որ բան տեղի կունենա»,-ասել է Թրամփը  լրատվամիջոցին հեռախոսային հարցազրույցում։

Ռուսական բանակը օգոստոսին վերջին զանգվածային հարված էր հասցրել Կիևին, որի հետևանքվ զոհվել էր 25 մարդ։ Թրամփը հայտարարել էր, որ գոհ չէ տեղի ունեցածից, սակայն կշարունակի հասնել Ուկրանայի ու Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնությանը։

Պուտինի ու Զելենսկիի անձնական հանդիպումը օգոստոսի 1-ին առաջարկել էր անցկացնել Ուկրաինայի նախագահը․

«Ուկրաինան առաջարկում է  հայտարարություններով փոխանակումից ու տեխնիկական մակարդակով հանդիպումներից անցնել առաջնորդների մակարդակով  զրույցի։ Ամերիկան դա առաջարկել է։ Ուկրաինան դրան աջակցել է։ Անհրաժեշտ է Ռուսաստանի պատրաստակամությունը։ Ուկրաինան ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը ցանկացած ժամանակ առաջնորդների մակարդակով հանդիպման»։

Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր, որ սկսել է Զելենսկիի ու ՌԴ նախագահի հանդիպման նախապատրաստումը։ ԶԼՄ-ները գրել էին, որ Սպիտակ տունը հույս ունի հանդիպում անցկացնել մինչև օգոստոսի վերջ, սակայն դա տեղի չունեցավ։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն Ալյասկայում հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկու առաջնորդների հանդիպման  մասով որևէ պայմանավորվածություն չկա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նախօրեին հայտարարել էր, որ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է, թող Մոսկվա ժամանի, և նրանց հանդիպումը տեղի կունենա։

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան էլ Պուտինի հրավերը անընդունելի էր անվանել։ Նա X-ում գրել էր, որ «հենց հիմա առնվազն 7 երկիր պատրաստ են ընդունել Ուկրաինայի ու ՌԴ-ի առաջնորդների հանդիպումը պատերազմի դադարեցման համար՝ Ավստրիան, Սուրբ Աթոռը, Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի 3 երկիր»։

Նա նշել էր, որ դա լուրջ առաջարկ է և Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի նման հանդիպման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի