Մենք Պուտինին ոչինչ չենք տա. Զելենսկին՝ «տարածքների փոխանակումից» հրաժարվելու մասին

Լուրեր

07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան իր տարածքները չի տա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԲԿ Ուկրաինա-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ մամուլի ասուլիսում։

Զելենսկին նշել է, որ ոչ ոք չի վստահում Պուտինին։

«Ոմանց համար սա պարզապես տարածք է, բայց մեզ համար մեր կյանքն է, մեր պատմությունը, մեր Սահմանադրությունը։ Սրանք տներ են, ընտանիքներ, սրանք բազմաթիվ ասպեկտներ են, որոնք շատ զգայուն են Ուկրաինայի համար։ Նրանք, ովքեր ապրել են, և նրանք, ովքեր այժմ լքել են իրենց տները ռմբակոծության, օկուպացիայի պատճառով, կցանկանային վերադառնալ։ Այո, գուցե սա հիմա անիրատեսական է, բայց նրանք կվերադառնան»,- ասել է նա։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ տարածքների փոխանակման միասնական կամ ողջամիտ մոտեցում գոյություն չունի։

«Եթե դուք չեք վստահում այդ մարդուն, եթե այդ մարդն արդեն մասամբ օկուպացրել է ձեր տարածքը, եթե դուք հասկանում եք լայնածավալ պատերազմի բոլոր կողմերը, այսինքն՝ եթե ինչ-որ մեկն աջակցում է այս խելագար գաղափարին, ո՞վ կարող է ձեզ երաշխիքներ տալ, որ Պուտինը չի շարունակի։ Ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա ընդգծել է, որ Պուտինը բազմիցս ստել է, ուստի նրան չի կարելի վստահել, և նրան տարածքներ չեն կարող տրվել։

«Սա մեր պաշտպանության գծի շատ հզոր մասն է։ Նա այնտեղ արդեն շատ զինծառայողներ է կորցրել։ Ավելի քան 100 հազար զինծառայող, հատկապես՝ հիմնական ուղղություններով։ Ես նկատի ունեմ Պուտինին։ Հետևաբար, պարզ է, որ 4 տարվա ընթացքում նա չի կարողացել օկուպացնել Դոնբասի մեկ շրջանի 30%-ից ավելին»,- հավելել է Զելենսկին։

Ըստ նրա՝ եթե Պուտինն ավելի հեռու գնա, նրան տարիներ կպահանջվեն։

«Չգիտեմ՝ քանի տարի, բայց տարիներ կլինեն։ Դուք հասկանում եք, որ այստեղ հարցը միայն տարիների մասին չէ, ոչ միայն ժամանակի։ Այստեղ հարցն այն է, որ նա ստիպված կլինի միլիոնավոր զինվորների դնել։ Ահա թե ինչու մենք նրան նման նվերներ չենք տա»,- ընդգծել է Զելենսկին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր «տարածքների փոխանակում» անցկացնել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարգավորելու համար։ Նա, միաժամանակ, խոստացել էր, որ կփորձեն Ուկրաինային վերադարձնել այն տարածքներից մի քանիսը, որոնք ներկայում գտնվում են Ռուսաստանի օկուպացիայի տակ։

Զելենսկին էլ ընդգծել էր, որ Ուկրաինան տարածքներ չի փոխանակի Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ դա արգելված է Սահմանադրությամբ։

Մինչ այդ, օրերս Թուրքիան ԱԳՆ-ն հայտարարել էր, թե ՌԴ-ն նվազեցրել է Ուկրաինայի նկատմամբ տարածքային պահանջները։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի