«Բաքվում պահվող հայ գերիների շրջանում ինքնասպանության փորձեր են գրանցվել»․ Սիրանուշ Սահակյան

Լուրեր

23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Բաքվում պահվող հայ գերիների շրջանում ինքնասպանության փորձեր են եղել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Բաքվում պահվող հայ անձանց և գերիների շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանող Սիրանուշ Սահակյանը։ Խոսքը վերաբերում է ոչ թե ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ Բաքվում պահվող այլ անձանց։ Տեղեկությունները նրանց ընտանիքներին հասանելի են դարձել հեռախոսազրույցների ընթացքում։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Բաքվում պահվող գերիներից շատերն  առողջական խնդիրներ ունեն և գտնվում են հոգեբանական ծանր վիճակում, ու թեև նախկինում ևս ինքնասպանության փորձերի մասին տեղեկություններ ստացվել են, այժմ խնդիրն ավելի է սրվել։

Նշենք, որ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի փակումից հետո շուրջ 2 ամիս է՝ որևէ միջազգային կառույցից հայ գերիներին չեն այցելում, ու նրանք, ըստ էության, գտնվում են բացարձակ մեկուսացման մեջ։

Սիրանուշ Սահակյանը հիշեցրեց, որ գերիների վերադարձի խնդիրը ներկայացված չէ նաև խաղաղության համաձայնագրում, և այս հանգամքներն ավելի մեծ անորոշություն են ստեղծում։

«Ճակատագրի նկատմամբ անորոշությունը, հուսալքվածությունը՝ համակցված ծանր պայմաննեով, առաջ են բերում  ինքնասպանության կամ ինքնավնասումների մղումներ»․- ասաց Սահակյանը։

Նշենք, որ ՄԻԵԴ-ը հայցի ապահովման միջոցներ է կիրառել և ադրբեջանական կառավարությունը գերիների վերաբերյալ պարբերաբեր տեղեկություններ տրամադրելու պարտականություն ունի։ Սահակյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն այս պարտականությունը դժկամությամբ է կատարում, և պարբերաբար միջնոցներ է ձեռնարկում, որպեսզի  հայցի ապահովման միջոցը և զեկուցման պարտականությունը  դադարեցվի։ Իրավապաշտպանի խոսքով՝ այս պահին էլ Ադրբեջանը ներկայացրել է մի միջնորդություն՝ խնդրելով վերացնել հայցի ապահովման միջոցները, որպեսզի գերիների վիճակի վերաբերյալ այլևս տեղեկություններ չտրամադրի դատարանին։

«Միջնորդության մեջ խեղաթյուրված տեղեկություններ են ներկայացվել, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ ՄԻԵԴ-ը բազիցս մերժել է այդ միջնորդությունները, և հույս ունենք, որ այս անգամ ևս կմերժի Ադրբեջանի այս անհիմն միջնորդությունը»,- ասաց Սահակյանը։

Ի՞նչպիսի հանգուցալուծում սպասել, երբ գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանգրում․ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ փաստորեն, գերիների վերադարձի շուրջ երկկողմ պայմանավորվածություն չկա։

«Այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանի  հանդեպ  իրավական կամ քաղաքական հանձնառություն չունի, ընդհանուր միջազգային պարտավորություններն այնքան էլ չեն օգնել, քանի որ առ այսօր, դրանց խախտմամբ, գերիները պահվում են, և նաև, գերիների խնդիրը միջպետական իրավական գործընթացներում է ներկայացված, որոնցից հրաժարվելու հանձնառություն կա։ Եթե այս բոլոր զարգացումները տեղի ունենան, մենք կունենանք  մի իրավիճակ, երբ գերիների վերադարձի հարցը քմահաճորեն թողնված է Ադրբեջանի միակողմանի լուծմանը, նրա հայեցողությանը։  Խնդիրը տեղափոխպվելու է իրենց տիրույթ, և թե  ինչ գործոնի կամ պայմանավորվածությունների արդյունքում հարցն առաջընթաց կգրանցի, հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կփորձի  իր համար օգուտներ ստանալ, և չենք բացառում, որ այդ օգուտների արդյունքում գերիներն ազատ արձակվեն, բայց  դրանք կապված են հետագա զարգացումներից կամ Ադրբեջան ու երրորդ կողմեր փոխհարաբերություններից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Արաքս Մամուլյան