Սեդրակ Առուստամյանը պահանջում է սնանկ ճանաչել Գագիկ Ծառուկյանի «Եվրասիա-Մուլտի Թրեյդ Քոմփանի» ընկերությունը

Լուրեր

04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
Բոլորը

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը պահանջում է սնանկ ճանաչել նույն կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին պատանող «Եվրասիա-Մուլտի Թրեյդ Քոմփանի» ՍՊ ընկերությունը։ Սնանկ ճանաչելու դիմումը դատարան է ներկայացվել օրեր առաջ՝ օգոստոսի 25-ին (ՍնԴ/2695/04/25, դատավոր՝ Ինգա Բարսեղյան)։ Նկատենք, որ պետտուրքի գումարը 1 մլն դրամ է։ Թե ինչ հիմքով է Առուստամյանը պահանջում սնանկ ճանաչել ընկերությունը, դատական գործից դեռ պարզ չէ։

Ուշագրավ է, որ մոտ 3 ամիս առաջ՝ այս տարվա հունիսին, Կոտայքի մարզի դատարանը բավարարել էր «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ի հայցը՝ «Եվրասիա-Մուլտի Թրեյդ Քոմփանի»-ից գումար բռնագանձելու մասին։ Ըստ Դատալեքսի՝ «Եվրասիա – Մուլտի թրեյդ Քոմփանի»-ն զբաղվում է Իրանից ապրանքների ներմուծմամբ։ Ընկերությունը դրանք պահատվության է հանձնում «Հարավային տերմինալ»-ին` մինչև իր փաստաթղթերի կարգավորումը։ Հերթական անգամ՝ 2023-ի մայիսին որոշակի ապրանքներ «տրանզիտային դեկլարացիաներով» «Հարավային տերմինալ»-ին պահատվության է հանձնել, սակայն 2024թ. հուլիսից սկսած չի վճարել դրա դիմաց, գույքն էլ դեռ գտնվում է պահեստներում։ Ընկերության պարտքը մոտ 2 մլն դրամ է։

Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ Գագիկ Ծառուկյանը «Եվրասիա-Մուլտի Թրեյդ Քոմփանի» ընկերության 50 % բաժնետերն է, մյուս 50 %-ը պատկանում է Իրանի քաղաքացի Արման Օլամաեի Հաջյալին։ Ընկերությունը հիմնադրվել է 2022-ի մարտին։ Կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է, բայց 2023-ի օգոստոսին 124․9 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել Ծառուկյանին պատկանող բաժնեմասի վրա։

Ծառուկյանի 2024 թվականի գույքի և եկամոււտների հայտարարագրի համաձայն՝ վերջինս ընկերությանը  6․2 մլն եվրո փոխառություն է տվել։

Գայանե Խաչատրյան