Ռուսական ադամանդի ընկերությունը Հայաստանի միջոցով շրջանցում է ԵՄ պատժամիջոցները․ Bild

Լուրեր

04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
Բոլորը

Չնայած ԵՄ խիստ պատժամիջոցներին՝ ռուսական ադամանդները շարունակում են իրենց ճանապարհը գտնել դեպի եվրոպական շուկա: Ռուսաստանից թանկարժեք քարերի ներմուծման արգելքը գործում է 2024 թվականի հունվարից, սակայն Կրեմլը բարդ մեթոդներ է օգտագործում առևտրային սահմանափակումները շրջանցելու համար՝ իր ռազմական ծրագրերը իրականացնելու համար, գրում են գերմանական լրատվամիջոցները։

Arctida ցանցի կողմից անցկացված հետաքննությունը, որը ներկայացնում է գերմանական Bild-ը, բացահայտում է բարդ համակարգ, որն օգտագործվում է Մոսկվայի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար: Դրա հիմքում ընկած է ռուսական պետական ​​«Ալռոսա» ընկերությունը, որը վերահսկում է երկրի ադամանդի արտադրության գրեթե ամբողջ ծավալը: Խճճված առևտրային ուղիներով և քողարկված կորպորատիվ կառուցվածքներով արժեքավոր հումքը շարունակում է հասնել Եվրոպայի ոսկերչական կենտրոններ:

Այս բիզնեսից ստացված եկամուտները, ըստ երևույթին, ուղղակիորեն հոսում են Ռուսաստանի գանձարան՝ այդպիսով նաև ֆինանսավորելով Ուկրաինայի դեմ պատերազմը:

Նշվում է, որ պետական ​​«Ալռոսա» ադամանդի ընկերությունը վերահսկում է Ռուսաստանի թանկարժեք քարերի արտադրության 97 տոկոսը և սերտ կապեր ունի զինվորականների հետ։

Ըստ հետաքննության՝ պատժամիջոցների տակ գտնվող չմշակված ադամանդները բարդ ճանապարհով են գնում դեպի Եվրոպա։ Սկզբում դրանք հասնում են Հայաստան, որը Ռուսաստանի դեմ առևտրային սահմանափակումներ չի կիրառել։ Կովկասյան երկրում քարերը մշակվում և հղկվում են՝ կարևորագույն քայլ, որը պաշտոնապես զրկում է դրանց ռուսական ծագումից, ասվում է հրապարակման մեջ։

Հայաստանից ապրանքները տեղափոխվում են Հնդկաստան, Չինաստան կամ Միացյալ Արաբական Էմիրություններ: Այս միջանկյալ կանգառները ծառայում են մատակարարման շղթան ավելի թաքցնելուն։

Վերջնական նպատակակետը հաճախ բելգիական Անտվերպեն քաղաքն է՝ Եվրոպայի ադամանդի կենտրոնը: Բելգիայի իշխանությունները 2024 թվականի մարտին այս իրավիճակին արձագանքել են վեց խուզարկություններով և ձերբակալել չորս կասկածյալի՝ պատժամիջոցների հնարավոր խախտման համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի