ԱԺ-ի ընդդիմությունն իշխանության արհեստական թթվածինն է․ ՀՀ-ում համաձայնեցված խմբիշխանություն է․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
Բոլորը

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, երբ դադարեցրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժմանն իր մասնակցությունը, ասաց՝ ԱԺ ընդդիմության գոյությունը հակաիշխանական պայքարի տապալման հիմքն էր։ Այսօր արքեպիսկոպոսը բանտում է՝ հեղաշրջման կազմակերպման մեղադրանքներով, ընդդիմությունն Արցախ վերադարձի լոզունգներով հանրահավաք է անում, և խոստանում իշխանափոխություն։ Ո՞րն է նրա գնահատականը ներքաղաքական իրադարձություններին։

Factor TV-ի հետ զրույցում Սուրեն Պետրոսյանը ասում է, որ ընդդիմադիր շարժման տապալման միակ պատճառն ԱԺ-ի ընդդիմությունն է։

«ԱԺ-ի ընդդիմությունն իշխանության արհեստական թթվածինն է, ՀՀ-ում համաձայնեցված խմբիշխանություն է։ Նոնսենս է, որ այս ԱԺ ընդդիմությունը հսկա ֆինանսական ռեսուրսներ ունի, բայց հակապետական և ապաշնորհ է, ինչպես իշխանությունը։ Ընդդիմությունն արմագեդոն է ներկայացնում Փաշինյանի ամեն ապապետական քայլը, որ ՀՀ-ն կործանվելու է, դա տեղի չի ունենում և, ի վերջո, իշխանությունը հաղթում է։ Իշխանությունը տապալվել է՝ պիտի հեռանա, բայց ընդդիմությունը պայքարում է իր ունեցվածքը պահելու համար, ուրիշ ոչինչ։ Նրանք դարձան Փաշինյանի հակապետական քայլերի երաշխավորը, նա անխոչընդոտ մարսում է իր արածները։ Մարդիկ միտինգի չեն գնում, ասելով՝ եթե Փաշինյանը հեռանա, այլընտրանքը ԱԺ ընդդիմությունն է»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան