Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Լուրեր

09.04.2026 | 15:07
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
09.04.2026 | 15:05
«Տեսնենք կստացվի, թե էլի կմերժվի»․ ինչո՞ւ է դանդաղում արցախցիների բնակապահովման ծրագիրը
09.04.2026 | 14:53
Փաշինյանն արձագանքում է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հայտարարություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 14:51
ԱԳՆ-ում կայացել է Միրզոյան-Կոշերբաև առանձնազրույցը
09.04.2026 | 14:44
Իրանի դեսպանը ջնջել է Պակիստանում ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին գրառումը
09.04.2026 | 14:37
Կուբանը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. Կրիմսկում նավթաբազա է այրվում
09.04.2026 | 14:26
Ո՞րն է VAR-ի իմաստը․ «Բարսելոնայի» մարզիչը դժգոհ է մնացել «Աթլետիկոյի» դեմ խաղի մրցավարությունից
09.04.2026 | 14:20
Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ջանքերին. Լիտվայի վարչապետը՝ Ալիևին
09.04.2026 | 14:18
«Հիշում եք այդ սառույցի կտորը». Թրամփը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և կրկին խոսել Գրենլանդիայից
09.04.2026 | 14:13
Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների համար. ՀՀ ԱԳՆ
09.04.2026 | 14:09
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին. մեկ զոհ և վիրավորներ կան
09.04.2026 | 14:00
Կարապետյանը ՀՀ-ից դուրս որոշ շրջանների խոստում է տվել, չի կատարելու, ունեցվածքը կվերցնեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 13:56
Ժողովրդի դատին ենք հանձնում․ Փաշինյանը՝ նախընտրական ծրագրում կաթողիկոսին փոխելու օրակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 13:53
UFC-ի նախագահ․ «Ինձ դուր է գալիս, թե ինչ է անում Արման Ծառուկյանը»
09.04.2026 | 13:49
Փակ է վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը, որոնք միացվել են մեկ վարույթում։

Այս գործերից մեկով երրորդ նախագահին վերագրվում են որպես պաշտպանության նախարար պաշտոնավարելու տարիներին թույլ տրված ենթադրյալ չարաշահումներ։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է իր մտերիմներին, ենթականերին, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը

Նշենք, որ այս գործի հարուցումից հետո Գլխավոր դատախազությունն իր պաշտոնական հայտարարություններում, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթներում, հայտնում էին, թե օտարվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնին պատկանող հողերը։ Սակայն Factor TV-ն պարզել էր, որ խոսքը ոչ թե պանթեոնին պատկանող, այլ դրան հարակից, իսկ որոշ հողերի դեպքում՝ պանթեոնից մի քանի կմ հեռավորության վրա՝ պանթեոնի հակառակ մայթին գտնվող հողերի մասին է։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2005 թվականի հունվարի 26-ին, Կառավարությունն ընդունել է որոշում, որով Պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը: Սահմանվել է նաև, որ հողամասերի օտարումից ստացված միջոցներն ուղղվելու են ՀՀ Պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին: Այս հողատարածքների մեջ եղել է նաև այն հողատարածքը, որտեղ այժմ գորրծում է «Տոյոտա Երևան»-ը, և որի 30 %-ը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ հողատարածներն օտարելու ժամանակ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Գործով քննության ենթակա, օտարված հողատարածքներից երկուսը եղել է Սերժ Սարգսանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի անունով։ Ղազարյանը դրանք ապօրինի գույքի բռնագանձման, այսինքն՝ քաղաքացիական վարույթի շրջանակում վերադարձրել է պետությանը, սակայն այժմ քրեական գործի շրջանակում նույն հողատարածքները ՊՆ-ից գնելու համար մեղադրյալի կարգավիճակ ունի։ Սերժ Սարգսյանի վերաբերալ երկրորդ գործը վերաբերում է նրա՝ որպես վարչապետ պաշտոնավարելու շրջանին։

Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը գործարար Սիլվա Համբարձումյանից շուրջ 3 մլն դոլար կաշառք է վերցրել։ Սա նույն գործն է, որով Համբարձումյանից կաշառք ստանալու մեջ դեռևս 2019 թվականից մեղադրվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Քոչարյանը թեև կաշառքի մեղադրանքը չի ընդունել, համաձայնել է, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, իսկ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործը դեռևս դատարանում է։ Այն բանից հետո, երբ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերն ուղարկվել են դատարան ու մակագրվել դատավոր Արամ Գրիգորյանին, վերջինս քննության առարկա է դարձրել գործերը մեկ վարույթում միացնելու հարցը և որոշել միացնել դրանք։

Արաքս Մամուլյան