Համերաշխության համաշխարհային ցանց պետք է ստեղծենք հաջակցություն Արցախի․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
Բոլորը

«Համերաշխության համաշխարհային ցանց պետք է ստեղծենք հաջակցություն Արցախի՝ ՀԿ-ների, իրավաբանների, փորձագետների, գիտնականների, խորհրդականների և այլ քաղաքացիների ներգրավմամբ, ովքեր հրաժարվում են թույլ տալ, որ ջնջվի Արցախի էջը»,- «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։

Նրա խոսքով՝ պետք է միջազգայնորեն արձանագրենք, որ Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում էր։ 

«Պետք է հասնենք միջազգային արձագանքի, որ բանտարկյալները դեռևս արյունական կերպով կալանավորված են, մշակույթը ոչնչացվում է, և որ հիշողությունը հարցականի տակ է»,- ասաց Այվազյանը։ 

Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին՝ ԱԳ նախկին նախարարի նշեց, որ խաղաղությունը չի կարող ժողովրդից թաքուն, մեկ օրում հաստատվել օտարերկրյա մի մայրաքաղաքում, այն չի կարող պարտադրվել վերևից, ոչ էլ՝ հաստատվել համաշխարհային լրատվամիջոցների համար լուսանկարված ձեռքսեղմումներով: 

«Ինչպես տեսանք Հարավային Կովկասում խաղաղություն է, և մեկընդմիշտ փակվել է Արցախի հարցը: Ոմանք այն անվանեցին պատմական, մյուսները՝ ողջունեցին այն, որպես կարգավորման բեկումնային ուղի, բայց ինչ խաղաղության մասին է խոսքը: Իրական խաղաղությունը մեկ առանձին իրադարձություն չէ, դա գործընթաց է, որի արմատները հիմնված են արդարության, վստահության և արժանապատվության հիման վրա»,- նշեց Արա Այվազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։