2025-ի ամառային զորակոչի ընթացքում ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք. ՄԻՊ-ն ամփոփել է արդյունքները

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը ամփոփել է 2025-ի ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքների արդյունքները։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից, նրանց հարազատներից ու փաստաբաններից ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք:

41 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 12-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 70 քաղաքացու հարցի լուծման առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը տրամադրել է խորհրդատվություն։

2025 թվականի ամառային զորակոչին ևս բողոքների մեծ մասը վերաբերել են բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին ու դրանց բողոքարկումներին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն: Բացի այդ, քաղաքացիները Պաշտպանին դիմել են նաև կրթության, գիտության, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու հիմքով զորակոչից տարկետում ստանալու, այլընտրանքային ծառայություն անցնելու, բժշկական փաստաթղթերը ստանալու և այլ հարցերով:

Պաշտպանի աշխատակազմն ամառային զորակոչի ընթացում շարունակել է զորակոչին առնչվող հարցերով հստակ մեթոդաբանությամբ մի քանի ուղղություններով աշխատանքը, մասնավորապես՝
Բողոքներն ուսումնասիրվել և քննարկվել են հնարավորին արագ ու սեղմ ժամկետում, որից հետո պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:

Արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել զինկոմիսարիատների, ՊՆ, ԿԳՄՍՆ, իրավասու ստորաբաժանումների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ:
Զորակոչիկների փորձաքննություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններին առնչվող և այլ հարցերով պարբերաբար քննարկումներ են եղել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հետ:
Կարևոր է նշել, որ զորակոչին առնչվող հարցերով շարունակ աճում է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը:

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ առկա են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ համակարգային բնույթ ունեցող, որոնց ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը և հնարավորին սեղմ ժամկետում լուծման մեխանիզմների ներդնումը կարող են նպաստել զորակոչի գործընթացում մարդու իրավունքների պատշաճ երաշխավորմանը:

Նշվածի կապակցությամբ Պաշտպանը իրավասու պետական մարմիններին ներկայացրել է կոնկրետ առաջարկներ, հարցին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև տարեկան հաղորդմամբ»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։