Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը դեմ է Կովկասում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Չինաստանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն  ընդգծել է երկու երկրների միջև առևտրային ծավալների և առևտրային փոխազդեցությունների ավելացման անհրաժեշտությունը, հաղորդում է Mehr գործակալությունը։

Իրանի նախագահը ողջունել է Թուրքիայի դիրքորոշումը «Իսրայելի հանցագործությունների և այդ երկրի հետ տնտեսական կապերը խզելու՝ Անկարայի որոշման հետ կապված»։

Նա նաև աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանում խաղաղության կայունացմանն ուղղված համաձայնագրերին՝ միաժամանակ դեմ արտահայտվելով Կովկասում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության։

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Փեզեշքիանը  նշել է, որ Իրանը նոր բանակցություններ է սկսել և համագործակցություն է սկսել  ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է անուղղակի երկխոսության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ՝ հիմնվելով երկրի  միջուկային իրավունքների ճանաչման վրա՝ նպատակ ունենալով փոխշահավետ լուծում գտնել։ Նա զգուշացրել է, որ 2015 թվականի միջուկային համաձայնագրի եվրոպական կողմերը չունեն լեգիտիմություն՝ վերականգնողական մեխանիզմը կիրառելու համար՝ պարտավորությունները չկատարելու պատճառով, զգուշացնելով, որ նման գործողությունները կխաթարեն ընթացիկ քննարկումները։

Ըստ իրանական կողմի՝ Էրդողանը, իր հերթին, հաստատել է Թուրքիայի աջակցությունը Իրանի խաղաղ միջուկային գործունեության իրավունքին՝ նշելով, որ վերականգնման մեխանիզմի՝ snapback-ի ակտիվացումը կլինի ապակառուցողական։ Նա ընդունել է Իրանի մտահոգությունները՝ միաժամանակ պաշտպանելով ՄԱԳԱՏԵԷ-ի հետ երկխոսության շարունակությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետ հաղորդակցության պահպանումը կխափանի Իսրայելի դավադրությունները։

Էրդողանը վերահաստատել է Իրաքում քաղաքական կայունության կարևորությունը, կոչ արել դադարեցնել Գազայում կոտորածներն ու հանցագործությունները՝ ընդգծելով Կովկասում խաղաղությունը կայունացնելու համար Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ շարունակական խորհրդակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի