ՌԴ-ն ի՞նչ երեսով պիտի ՀՀ-ին պարտադրի՝ իրեն միջանցք տալ․ հետ քաշեցիք ձեր զորքը, երբ Ադրբեջանը գրավեց ՀՀ-ի տարածքը․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

«Ալիք մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ ՌԴ-ն կորցրեց Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղադրույք անելով Բաքվի վրա, ինչի հետևանքը տարածաշրջանում նրա ազդեցության նվազումն է և Սյունիքում ԱՄՆ-ի լուրջ ներկայության հնարավոր հաստատումը ապաշրջափակման միջոցով։

«ՌԴ-ն կոշտ, նյարդային չարձագանքեց Սյունիքում ԱՄՆ-ի հնարավոր ներկայությանը։ Հայաստանի քաղաքականությունն այնպես պետք է լինի, որ Արևմուտքի հետ ինտեգրացիայի գործընթաց լինի՝ առանց ՌԴ-ի կացնային հարվածների արժանանալու»,- ասաց Արսեն Խառատյանը։

Ըստ նրա՝ ձախողվեցին ՌԴ-ի հաշվարկները, և այսօր նա կորցնում է մեր տարածաշրջանը։ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմը ձգվեց 3,5 տարի՝ 2 շաբաթվա փոխարեն, և այսօր ռազմարդյունաբերությունը խնդիրներ ունի՝ չի հասցնում զենք արտադրել։ Արսեն Խառատյանի պնդմամբ՝ ԱՄՆ պատվիրակություն կգա Հայաստան՝ ապաշրջափակման հարցը քննարկելու։

Նա խոսել է նաև իր դիրքերի թուլացման հետագա ընթացքը կանխարգելելու նպատակով ՌԴ-ի կողմից հնարավոր քայլերի, ՀՀ-ի ներքաղաքական գործընթացների միջամտելու հնարավոր գործիքակազմերի, Հայաստանի քաղաքական դաշտում պրոռուսական նարատիվներով տարատեսակ ուժերի դիրքավորման, Արցախի վերադարձի և Նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերադառնալու լոզունգներով հանդես եկող ուժերի մոտիվների և քաղաքական շանսերի, Փաշինյանի կառավարության՝ ժողովրդավարության վտանգման ռիսկեր պարունակող քայլերի, հարակից այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան