Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ՀՀ-Ադրբեջան բանակցությունները կհանգեցնեն խաղաղության

Լուրեր

04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքական կողմը մանրամասներ է հայտնել Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են առաջ շարժվել փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա, և որ համագործակցության երկարատև ոգին պահպանվում է առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում։

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Անկարայի շարունակական ջանքերը Ուկրաինայում պատերազմը արդար և տևական խաղաղության միջոցով դադարեցնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ Ստամբուլի բանակցությունները նպաստում են խաղաղության գործընթացին։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության՝ հավելելով, որ Կովկասում երկարատև կայունությունը կծառայի թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի փոխադարձ շահերին։

Հանդիպմանը նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների, ինչպես նաև Սիրիայի զարգացման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի