Ուշադրության կենտրոնում է նաև Անդրկովկասը․ Պուտին-Էրդողան հանդիպում Չինաստանում

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում հանդիպում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բանակցությունները տեղի են ունենում չինական Տյանցզին քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հանդիպմանը Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կշարունակի հատուկ դեր խաղալ ուկրաինական կարգավորման գործում։

«Շնորհակալ ենք մեր թուրք ընկերներին ուկրաինական ճգնաժամի կարգավորման քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերում նրանց նշանակալի ներդրման համար: Այս տարվա մայիսից Ստամբուլի հարթակում արդեն անցկացվել է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ, որոնք հնարավորություն են տվել առաջ շարժվել հումանիտար ոլորտի մի շարք գործնական հարցերի լուծման գործում»,- ասել է Պուտինը։

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են մի շարք տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ​​և Անդրկովկասը։

Բացի այդ, Պուտինը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի զարգացման տեմպերից։ Խոսելով տնտեսության մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է, որի վերջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի վերջին։

«Փոխադարձ հիմունքներով կատարվում են խոշորածավալ ներդրումներ։ Ռուսական ընկերությունները խոշոր նախագծեր են իրականացնում թուրքական տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մետաղագործությունը և ավտոմոբիլային արտադրությունը։ Թուրքական ընկերությունները լայնորեն ներկայացված են Ռուսաստանում մեքենաշինության, մետաղագործության և փայտամշակման ոլորտներում»,- նշել է Պուտինը։

Ըստ նրա՝ էներգետիկ ոլորտում էլ գործընկերությունն իսկապես ռազմավարական բնույթ ունի։

«Թուրքիա բնական գազի առանցքային մատակարարներից մեկը Ռուսաստանն է։ Ներկայում արտահանումն անխափան է Սև ծովով՝ «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերով»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի