Էրդողանն ու Ալիևը ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն են քննարկել

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ hանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։

Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ՝  Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի նպաստել գործընթացին։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ էլ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել SOCAR-ի և թուրքական Botas ընկերության միջև համագործակցությանը, մասնավորապես, նշվել է Կատարի ֆինանսական աջակցությամբ Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի մատակարարման կարևորությունը։ Քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման հարցերը այլ երկրներում, ընդգծվել է մի քանի օր առաջ կայացած Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության կարևորությունը: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանի շրջանում իրականացվող երկաթուղային նախագծերի վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, և մասնավորապես, բարձր է գնահատվել Թուրքիայի կայունացնող դերը տարածաշրջանային հարցերում, հաղորդում է ադրբեջանական կողմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի