Վթարային ջրանջատում Արարատում
Հասարակություն
31.08.2025 | 11:59
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 31-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Դիտակ, Ջրաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: