Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան պատվիրակության հետ քննարկվել է Ոստիկանության հենասյունային ծառայությունների ձևավորումը

Լուրեր

21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի պատվիրակությանը՝ հայաստանյան ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի գլխավորությամբ:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, փոխնախարար Մկրտչյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում ու ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ Ոստիկանության հենասյունային ծառայությունների ձևավորումը, ինչպես նաև անդրադարձել է առանձին ուղղություններով գրանցված ձեռքբերումներին ու ընթացիկ աշխատանքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։

Անթյե Ֆրիցը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի պատրաստակամությունը՝ աջակցել Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության առավել ամրապնդման հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ վերահսկողության ներքին մեխանիզմների սահմանման և ձևավորման, ոստիկանության բարեվարքության և էթիկայի սկզբունքների, ոստիկանության և համայնքի հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հարցեր։