Մահվան 17-րդ դեպքը բանտում․ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

Լուրեր

29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
Բոլորը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան հերթական դեպքն է գրանցվել։ Քրեակատարողական ծառայությունից Factor TV-ին հայտնեցին, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 22։50-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, 1962թ․ ծնված Ա․Վ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։

«Ա․Վ-ն տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն, որտեղ ժամը 23։58-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը»,- մանրամասնեց Քրեակատարողական ծառայության հասարակայություն և լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Factor TV-ի տեղեկություններով՝ կալանավորն Արցախից բռնի տեղահանված Արտաշես Վարդանյանն է։ Փաստաբան Էրիկ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ է ունեցել, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանացել պատկան մարմինների կողմից։

«Արտաշես Վարդանյանը երկար ժամանակ բողոքում էր առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն, ցավոք, այդ բողոքները համապատասխան կերպով չէին արձագանքվում։ Չնայած բազմաթիվ բողոքներին՝ նրան  չէին տեղափոխում հիվանդանոց կամ բժշկական մասնագիտացված հաստատություն՝ պատշաճ բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Բողոքների անտեսումը և համապատասխան արձագանքի բացակայությունը, ըստ ամենայնի, հանգեցրել են այն ողբերգական արդյունքին, որի մասին ստիպված եմ այսօր տեղեկացնել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղղակի և լիարժեք քննություն անցկացնելու Արտաշես Վարդանյանի մահվան պատճառների վերաբերյալ, պարզելու՝ արդյո՞ք քրեակատարողական հիմնարկի պատասխանատու աշխատակիցների կողմից եղել են անգործության դեպքեր, անփութություն կամ իրավական պարտականությունների չկատարում, և ամենակարևորը՝ տալ իրավական հստակ գնահատական նրանց գործողություններին կամ անգործությանը։ Կարծում եմ, որ այս դեպքի մանրամասն ուսումնասիրությունը և պատշաճ իրավական արձագանքը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն արդարության վերականգնման, այլև նմանատիպ դեպքերը կանխելու տեսանկյունից»,- գրել է Բեգլարյանը՝ դիմելով գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին։

Նշենք, որ անցնող 8 ամիսների ընթացքում սա մահվան 17-րդ դեպքն է քրեակատարողական հիմնարկներում, որից 11-ի դեպքում գրանցվել է կենսաբանական մահ, 6-ը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել։

Ռոզա Վարդանյան