Հնարավո՞ր է, որ կամավոր ատեստավորումը դառնա պարտադիր․ ուսուցիչները՝ նախարարին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է ուսուցիչների՝ լսելու կրթության ոլորտին վերաբերող նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։

Գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են կամավոր ատեստավորմանը, տարակարգի դիմելու ընթացակարգին, ուսուցիչների ծանրաբեռնվածությանը, ինչպես նաև մանկավարժական գործունեությամբ զբաղվելու՝ ուսուցչի թափուր հաստիքներին դիմելու հնարավորություններին:

Ներկաներին հատկապես հետաքրքրել է՝ հնարավո՞ր է, որ կամավոր ատեստավորումը դառնա պարտադիր: Ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ պարտադիր կերպով կամավոր ատեստավորում պետք է անցնեն այն մանկավարժները, որոնք առաջին անգամ անցողիկ շեմը չեն հաղթահարել կամ ուսուցչի կարիքի գնահատման արդյունքում արձանագրվել է առարկայական գիտելիքի խնդիր: Հստակեցվել է նաև տարակարգի տրամադրման անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին հետաքրքրվել է նոր դասագրքերի, դրանց փոխարինող թղթապանակների արդյունավետության, առաջացրած խնդիրների մասին՝ համակարգային փոփոխությունների համատեքստում կարևորելով յուրաքանչյուր ուսուցչի կարծիքն ու դիտարկումը: