Կիևին հասցված ՌԴ զանգվածային հարվածից զոհերի թիվը հասել է 14-ի․ վնասվել է ԵՄ առաքելության շենքը

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիhան հայտնել է, որ Կիևին գիշերային հարվածի հետևանքով վնասվել է Եվրամիության առաքելության շենքը։ Նա նաև X-ի միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են դիվանագիտական ​​առաքելության սենյակներից մեկի վնասված պատուհաններն ու առաստաղը։

«Գիշերային հարվածի ժամանակ Ռուսաստանը թիրախավորել է նաև դիվանագետներին՝ Վիեննայի կոնվենցիայի ուղղակի խախտմամբ։ Ուկրաինայում ԵՄ առաքելությունը վնասվել է։ Սա պահանջում է ոչ միայն ԵՄ-ի, այլև համաշխարհային դատապարտում։ Մենք համերաշխություն ենք հայտնում մեր ԵՄ գործընկերներին և պատրաստ ենք օգնություն ցուցաբերել»,- գրել է Սիբիհան։

Նա նաև նշել է, որ անկախ նրանից, թե ինչ է ասել ՌԴ նախագահ Պուտինն Ալյասկայում, նրա իրական գործողությունները մերժում են դիվանագիտությունը, երկխոսությունը և խաղաղության ջանքերը։ Սիբիհան ընդգծել է՝ Պուտինը կանգ կառնի միայն ճնշման և ուժի ազդեցության տակ և կոչ է արել հանրային դատապարտման ու գործողությունների, նոր պատժամիջոցների կիրառման Ռուսաստանի դեմ և ավելի ուժեղ դիրքորոշում Ուկրաինայի համար։

Արձագանքելով կատարվածին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ սարսափած է Ուկրաինայի վրա Ռուսաստանի մահացու հրթիռային հարվածներից։

«Իմ մտքերն ուկրաինացի զոհերի, նաև ԵՄ պատվիրակության աշխատակիցների հետ են, որոնց շենքը վնասվել է այս միտումնավոր ռուսական հարվածի հետևանքով։ ԵՄ-ին չես վախեցնի։ Ռուսաստանի ագրեսիան միայն ամրապնդում է մեր վճռականությունը՝ կանգնելու Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին»,- գրել է Կոշտան X-ի միկրոբլոգում։

Կիևի վրա հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։

«Ցավոք, նրանց թվում կա երեք երեխա՝ 2, 14 և 17 տարեկան»,- գրել է Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Բացի այդ, վնասվել է Կիևում գտնվող Բրիտանական խորհրդի (The British Council) գրասենյակը։ Կազմակերպությունը ստեղծվել է 1934 թվականին՝ Մեծ Բրիտանիայի և այլ երկրների միջև կրթության, մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով և հայտարարվել է «անցանկալի» Ռուսաստանի Դաշնությունում։

«Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով մեր գրասենյակը զգալի վնաս է կրել և մինչև հետագա ծանուցում փակ կմնա այցելուների համար»,- նշված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի