Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 8 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Ռուսական զորքերն օգոստոսի լույս 28-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Կիևին, որի հետևանքով վիրավորվել է 38 մարդ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է առնվազն 8 զոհի մասին, որոնց թվում մեկ երեխա կա, գրում է Current time-ը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տեղեկացմամբ՝ Դարնիցկի շրջանում վնասվել են բնակելի շենքեր, այդ թվում՝ հինգ հարկանի շենք, որի մի ամբողջ հատվածն ավերվել է։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են ինը հարկանի շենքի տանիքին, որտեղ հրդեհ է բռնկվել։

Դնեպրովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են եռահարկ գրասենյակային շենքի և մանկապարտեզի տարածքի վրա: Վնասվել է 25 հարկանի բնակելի շենք, մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է ինը հարկանի շենքի հարևանությամբ գտնվող բակին, տասնյակ մեքենաներ են վնսավել: Շևչենկովսկի շրջանում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում, վնասվել են ոչ բնակելի շինություններ, ուսումնական հաստատություն և գրասենյակային շենք:

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ փրկարարները փլատակներից նաև մարմինների մասեր են դուրս բերել։

«Մեծ է հավանականությունը, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Ռուսական հրթիռներն ու հարվածային անօդաչու թռչող սարքերը հստակ պատասխան են աշխարհում բոլոր նրանց, որոնք շաբաթներ և ամիսներ շարունակ հրադադարի և իրական դիվանագիտության կոչ են անում: Ռուսաստանը բանակցային սեղանի փոխարեն նախընտրում է բալիստիկան:  Նախընտրում է շարունակել սպանությունները՝ պատերազմը դադարեցնելու փոխարեն: Եվ սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս չի վախենում հետևանքներից: Ռուսաստանը դեռևս օգտվում է այն փաստից, որ աշխարհի առնվազն մի մասն աչք է փակում սպանված երեխաների վրա և արդարացումներ է փնտրում Պուտինի համար։ Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցների ժամանակն է՝ նրա արած ամեն ինչի համար։ Բոլոր ժամկետներն արդեն  տապալվել են, դիվանագիտության տասնյակ հնարավորություններ խափանվել են։ Ռուսաստանը պետք է զգա իր պատասխանատվությունն այս պատերազմի յուրաքանչյուր հարվածի, յուրաքանչյուր օրվա համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածի ժամանակ օգտագործել են մի քանի տեսակի զենք՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Նրա խոսքով՝ հարվածներ են գրանցվել Դարնիցկիի, Դնեպրովսկիի, Սոլոմենսկիի, Շևչենկովսկիի, Գոլոսեևսկիի, Օբոլոնսկիի և Դեսնյանսկի շրջանների ավելի քան 20 վայրերին։

Վիննիցայի մարզում էլ կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակման պատճառով 29 բնակավայրերում 60 հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի, վնասվել են բնակելի շենքեր։ Մարզային վարչակազմի ղեկավար Նատալյա Զաբոլոտնայան հայտնել է, որ տեղում աշխատում են բոլոր համապատասխան ծառայությունները։ Այժմ ընթանում են արտակարգ վերականգնողական աշխատանքներ։

Բացի այդ, հաղորդվում է, որ զինվորականները հարվածել են քաղաքացիական ուղևորատար գնացքի։ «Ուկրզալիզնիցա» ԲԲԸ-ի տվյալներով՝ հարվածի թիրախը Intercity+ արագընթաց գնացքների կայանն է եղել: Մեկ գնացք լուրջ վնաս է կրել: Ոչ ոք չի տուժել, երթուղիները չեն չեղարկվել։

ՌԲԿ Ուկրաինան իր հերթին հայտնում է, որ Կիևին զանգվածային հարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 45-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի