Բաքվից կրկին պնդում են՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ վերջնական որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին

Լուրեր

06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ վերջնական որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար եղել է երկու հիմնական պայման։

«Դրանից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Դրանցից մեկն արդեն իսկ իրականացվել է։ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն արդեն համատեղ դիմում են ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։ Վերջնական որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ըստ նրա՝ Բաքվի մյուս պայմանը դեռևս մնում է չկատարված։

«Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո կձևավորվի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ հիմքը։ Այս պահին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա։ Հայաստանի կողմից որևէ նախաձեռնություն չի ներկայացվել։ Բայց մենք սպասում ենք։ Իհարկե, մեր ցանկությունն է՝ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Դա կարող է տեղի ունենալ այդ փոփոխություններից հետո կարճ ժամանակում»,- ասել է Ռաֆիևը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր  հայտարարել է, որ Մինսկի խումբը լուծարելու որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի