Բայրամովը հայտարարել է, որ Մինսկի խումբը լուծարելու որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացվել է կազմակերպության գործող նախագահին ուղղված համատեղ դիմումի հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա կառույցների փակման վերաբերյալ, շրջանառվել է մասնակից պետությունների շրջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում ունեցած ելույթում։

Բայրամովը նշել է, որ մասնակից պետություններին կոչ է արվել աջակցել որոշման ընդունման համար անհրաժեշտ ընթացակարգերին։

«Որոշումը նախատեսվում է ընդունել սեպտեմբերի 1-ին»,- ասել է նա։

Ըստ Բայրամովի՝ մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը համաձայն չի եղել խաղաղության համաձայնագրի մի շարք դրույթների հետ։

«Մասնավորապես, Հայաստանը չէր ընդունում դատարաններից հայցերի հետկանչի և սահմանին երրորդ ուժերի տեղակայումը չթույլատրելու վերաբերյալ կետերը։ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը խաղաղության հաստատման ոլորտում»,- նշել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի