ԵՄ-ն ուզում է՝ Մեղրիով անցնի իր սահմանը․ անխուսափելի է ՀՀ-ի անդամակցելը ԵՄ-ին, ՌԴ-ն և Ադրբեջանը չեն կարող խանգարել․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 21:11
Թվեր, որ կարող են փոխել պատմությունը․ ընտրության թաքնված ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 20:00
Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ. Փաշինյանը՝ Սթարմերին
13.06.2026 | 19:41
Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման հարցեր
13.06.2026 | 19:10
Փաշինյանը հրավիրում է աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին՝ միանալ ՀՀ կառավարության կադրային բանկին
13.06.2026 | 19:00
Այսօր խորհրդային «դանոս»-ի ոճը համացանցում է, նախընտրական շրջանի հայհոյանքն էլ էր այդտեղից. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 18:43
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
13.06.2026 | 18:33
Ընտրակաշառքը զանգվածային բնույթ է կրել, սակայն քվեարկության արդյունքները արտացոլում են քաղաքացիների կատարած քվեն. «Անկախ դիտորդ»-ի նախնական գնահատականը
13.06.2026 | 18:25
ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել 24 ժամվա ընթացքում. Թրամփը վերահրապարակել է Պակիստանի վարչապետի հայտարարությունը
13.06.2026 | 18:13
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը․ ստորագրումը կարող է կայանալ առաջիկա օրերին
13.06.2026 | 17:57
Վաղը ԿԸՀ-ն կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները
13.06.2026 | 17:47
Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
13.06.2026 | 17:19
Խաղաղ օվկիանոսում սկսվել է Էլ Նինյո կլիմայական երևույթը. այն կարող է փոխել եղանակն ամբողջ աշխարհում
13.06.2026 | 16:59
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
13.06.2026 | 16:47
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
13.06.2026 | 16:20
Որոշ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ի հետ զրույցում թերահավատություն է հայտնում ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ավարտվի վերաբերյալ։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի այս վարչակազմն իրականում դեմ չէ պատերազմի շարունակմանը, որը նշանակում է ռուսական ռազմական ռեսուրսների մաշեցում։

«ՌԴ-ն աղետի կենթարկվի՝ հենց եվրոպական զորքեր մտնեն Ուկրաինա։ Պուտինը չի համաձայնվի Ուկրաինային այդպիսի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Վտանգները իր դեմ կաճեն, էլ չի կարող հարձակվել Ուկրաինայի դեմ՝ տարիներ անց։ Իրականում ԱՄՆ-ն ուրախ է ՌԴ-ի պայթած տանկերից, Թրամփը մաշում է Պուտինի հարձակման ուժը, կողմ է՝ պատերազմը շարունակվի»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Ըստ նրա՝ Պուտին-Զելենսկի երկկողմ հանդիպում, առավել ևս՝ պատերազմի դադարեցման կանոնների շուրջ համաձայնեցում իրատեսական չէ սպասել։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, տեսնելով ռուսական ազդեցության թուլացում Հարավային Կովկասում, փորձում են իրենց դերակատարությունը մեծացնել, կարծում է Ղուկասյանը։

«ԵՄ-ն ուզում է՝ Մեղրիով անցնի իր սահմանը, տարիներ անց անխուսափելի է ՀՀ-ի անդամակցելը ԵՄ-ին, ՌԴ-ն և Ադրբեջանը չեն կարող խանգարել։ Իսկ ԱՄՆ-ն օրակարգից հանեց Ադրբեջանի «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և այսօր Թրամփին կարևոր է ՀՀ-Ադրբեջան պատերազմ չլինի»,- նշում է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան