ՊԵԿ-ը բացահայտել է սպորտային ակումբի կողմից չհայտարարագրված 8.6 մլրդ դրամի ստվերային շրջանառություն

Լուրեր

20.08.2026 | 18:00
Ունենք նոր թեկնածուներ, որոնց անունները չենք ցանկանում տալ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:51
«Լրագրողները շատ են հարցեր տալիս»․ Սամվել Կարապետյանը խնդրեց չմասնակցել դատական նիստերին
20.08.2026 | 17:44
Ժոաու Կանսելուն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
20.08.2026 | 17:43
ՊՆ-ն հերքում է, թե Ճամբարակի դեպքի ժամանակ զինվորները հակագազերով են վազել
20.08.2026 | 17:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
20.08.2026 | 17:27
«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է մինչև կեսգիշեր աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:19
Փաշինյանի նպատակն է` Տիգրանաշենը տանք, պրծնենք, «Ֆեստիվառ»-ներ անենք. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:10
Ժոզե Մոուրինյոն 6 անձեռնմխելի ֆուտբոլիստ ունի «Ռեալում»․ աղբյուր
20.08.2026 | 16:50
Վստահություն չի ներշնչել պատասխանները. Վոլոդյա Հակոբյանը` ընդդիմադիրներին չընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 16:44
«Գործ տա՞լ, թե հաղորդում ներկայացնել»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ալեքսանյանն անջատեց Քոչարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 16:39
ՀՀ ընտրական կայքը՝ թուրքական «WOLVES OF TURAN»-ի թիրախ․ ինչ է հայտնի հաքերային հարձակման և տվյալների հնարավոր արտահոսքի մասին
20.08.2026 | 16:28
Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է Rubinstein Chess Festival-ում
20.08.2026 | 16:17
«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով վարչական վարույթ է հարուցվել
20.08.2026 | 16:06
Ազատ ոճի հայ ըմբիշներն անհաջող մեկնարկեցին Մ-20 ԱԱ-ում
20.08.2026 | 15:51
Վահագն Ալեքսանյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցությունը
Բոլորը

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչություն օրերս  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ սպորտային ակումբներից մեկում գրանցված աշխատակիցներն իրենց ստացած աշխատավարձի զգալի մասը ստանում են կանխիկ եղանակով, որոնք չեն արտացոլվում հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում: Ընկերությունը նաև հարկերի վճարումից խուսափելու արդյունքում թաքցնում է իրական իրացման շրջանառությունը։

«Վարչության ոլորտային թիվ 6 բաժնի աշխատակիցները ձեռնարկել են լայնամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ստացված տվյալները հաստատվել են։ Ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները համատեղ սպորտային համալիրի մի շարք հասցեներում կատարել են խուզարկություններ:  Առգրավվել են նախաքննությանն անհրաժեշտ իրեր ու փաստաթղթեր։ Ձեռք բերված տվյալների համակողմանի վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերությունն, առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, մի շարք հաճախորդների մատուցել է սպորտային ծառայություններ՝ այդ կերպ թաքցնելով շուրջ 8.6 միլիարդ դրամի իրացման շրջանառություն և չվճարելով շուրջ 2.3 միլիարդ դրամի հարկ պետական բյուջե։ Նշված դեպքի առթիվ հանցավոր խմբի 1 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք, որից հետո պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348․6 մլն․ դրամը։ Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը սպորտային  ակումբների միջոցով ծառայություններ մատուցող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ Նման երևույթները բացահայտելու հարցում ՊԵԿ-ը հետևողական է լինելու»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։