Լեհաստանի նախագահականը հայտնել է, որ չեն դադարեցնում Ուկրաինայի համար Starlink-ի ֆինանսավորումը

Լուրեր

08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի ղեկավար Զբիգնև Բոգուցկին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն դադարեցնում Starlink արբանյակային ինտերնետի ֆինանսավորումն Ուկրաինայի համար, գրում է Current time-ը։

«Նախագահ Նավրոցկիի վետոն ՉԻ անջատում Starlink ինտերնետը Ուկրաինայի համար, քանի որ այս կապի ծախսերը ֆինանսավորվում են գործող օրենսդրության դրույթներին համապատասխան, և Լեհաստանի նախագահի կողմից Սեյմին ներկայացված օրինագիծը պահպանում է այս կարգը։ Նույնը վերաբերում է նաև Ուկրաինայի կառավարության տվյալներն անվտանգ վայրում պահելուն ուղղված աջակցությանը»,- գրել է նա։

Նախօրեին Լեհաստանի թվայնացման նախարար, փոխվարչապետ Քշիշտոֆ Գավկովսկին հայտարարել էր, որ Նավրոցկին վետո է դրել Ուկրաինայի քաղաքացիներին օգնություն տրամադրելու մասին օրենքի վրա, որը ներառում էր Starlink ինտերնետի վճարման համար օգնության հատկացումը։

«Սա Starlink ինտերնետի վերջն է, որը Լեհաստանը տրամադրում է Ուկրաինային պատերազմի ժամանակ: Սա նաև Ուկրաինայի վարչակազմի տվյալներն անվտանգ վայրում պահելու աջակցության վերջն է»,- նշել էր նա։

Զբիգնև Բոգուցկին իր գրառման մեջ հիշատակել է Գավկովսկուն և ասել, որ նա պետք է «պայքարի համացանցում մանիպուլյացիաների և ապատեղեկատվության դեմ, այլ ոչ թե ստեղծի դրանք»։

Օգոստոսի 25-ին Նավրոցկին հայտարարել էր, որ վետո է դրել խորհրդարանի կողմից հաստատված օրինագծի վրա, որը նախատեսում էր վճարումներ կատարել Լեհաստանում բնակվող ուկրաինացի փախստականների երեխաներին։ Լեհաստանի նախագահի կայքում առկա բացատրությունից հետևում է, որ Նավրոցկիին դուր չի եկել, որ նպաստ է վճարվել նաև այն ուկրաինացիներին, ովքեր չեն աշխատում Լեհաստանում։

Կիևը Starlink արբանյակային ինտերնետն օգտագործում է թե՛ ճակատում՝ ռազմական նպատակներով, թե՛ պետական ​​հատվածում։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ավելի վաղ գրել էր, որ «Ուկրաինայի համար Starlink ծառայությունների համար վճարում է Լեհաստանի թվայնացման նախարարությունը», ինչը տարեկան արժենում է  մոտ 50 միլիոն դոլար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի