Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում «տուժողներն» են ցուցմունք տալիս

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «տուժող»  Սաբիր Գուլիևը հայտարարել է, որ, իբր, «Շուշիի  օկուպացիայի ժամանակ խաղաղ բնակչությանը մարդասիրական միջանցք չի տրամադրվել»։

Գուլիևը նշել է, որ ինքը Գոյթալա գյուղի բնակիչ է։ Նրա խոսքով՝ 1992 թվականի մայիսի սկզբին քաղաքը գրավվել է Հայաստանի զինված ուժերի կողմից, և ինքը դարձել է հարկադիր  տեղահանված։

«Իմ զարմիկներ Թահիր և Ռաֆայել Գուլիևները մահացել են։ Թահիր Գուլիևի մարմինը մինչ օրս չի հայտնաբերվել։ Շուշիի օկուպացիայի ժամանակ հայկական կողմը խաղաղ բնակչությանը մարդասիրական միջանցք չի տրամադրել։ Երբ մենք անցանք Լաչինով, մեզ վրա հրետանային կրակ բացեցին Գորիսի կողմից։ Այնտեղ մի տարեց կին է մահացել»,- ասել է նա։

Նա նաև ասել է, թե, իբր, «հողերն օկուպացիայից ազատագրելուց հետո այցելել է հոր գերեզմանին, և այն ավերված է գտել»։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի