Ինչու է Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել Ֆրանսիայի մայրաքաղաք
Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթը չի կայացել․ ինքնաթիռը վերադարձել է Փարիզ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի կոմիտեի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը։
«Ինքնաթիռը դուրս չի եկել Ֆրանսիայի օդային տարածքից և տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է Փարիզ»,- պարզաբանեց քաղավիացիայի կոմիտեի մամուլի խոսնակը։
Արդյո՞ք չվերթն այսօր կիրականացվի, կոնկրետ ի՞նչ խնդիր է, ե՞րբ կվերացվի այն, օդանավը կփոխվի՞, թե՞ ոչ․ քաղավիացիայի կոմիտեից այս հարցերի պատասխանները դեռևս չունեն։
Արփի Հակոբյան