Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Քաղաքականություն
23.08.2025 | 11:33
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳՆ նախարարի պաշտոնում համագործակցության համար։
«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը` Կասպար Վելդկամպին, արտաքին գործերի նախարարի պաշտոնում համագործակցության համար:
Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Մաղթում եմ Ձեզ, թանկագին Կասպար, ամենայն հաջողություն Ձեր հետագա գործունեության մեջ»,- գրել է արտգործնախարարը :