Դատարանը քննում է «Սրբազան շարժման» գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանի խափանման միջոցի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
Բոլորը

Երևանի քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է «Սրբազան պայքար» շարժման գործի քննությունը:

Դատարանը քննում է գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի հարցը: Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը դիրքորոշում հայտնեց,, որ մեղադրյալ Տիգրան Գալստյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ, քանի որ առկա է գործի քննությանը խոչընդոտելու, փախուստի, ինչպես նաև նոր հանցանք կատարելու հիմք: Գալստյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը, սակայն, նշեց, որ անգամ հիմնավոր կասկած առկա չէ, որ Գալստյանը կատարել է իրեն վերագրվող արարքը:

Ըստ Մելիքյանի՝ գործում առկա է Տիգրան Գալստյանի և մեկ այլ անձի միջև հեռախոսային խոսակցություն՝ գունավոր ծուխ բերելու մասին: Պաշտպանն ասաց, որ խոսքն այն նույն տեսակի գունավոր ծխերի մասին է, որոնք տարիներ առաջ՝ 2018-ին, պատգամավորները տարել էին Ազգային ժողով: Ըստ Մելիքյանի՝ գունավոր ծխեր այսօր լայնորեն տարածված են ու անգամ մանկապարտեզներում են կիրառվում՝ հավելելով, որ եթե «մարդը ծխի համար դատապարտվելու է ահաբեկչության հոդվածով, այդտեղ իրավաբանություն չկա»:

Դատարանը որոշեց 3 ամսով երկարացնել Տիգրան Գալստյանի կալանքի ժամկետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան