Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհի որոշ հատված ժամանակավորապես փակ կլինի
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մյասնիկյան պող. – Սարալանջի պող. տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով, այսօրվանից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին: Ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 23.08.2025թ.՝ ժամը 10:00-ն: