Եթե Վրաստանը չփոխի իր ավտորիտար կուրսը, կարող է ԵԽԽՎ-ից նրա հեռացման գործընթաց սկսվել․ հայտարարություն

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Եթե Վրաստանն առաջընթաց չգրանցի իր ավտորիտար կուրսը փոխելու հարցում, մենք կվիճարկենք վրացական պատվիրակության լիազորություններն ու ԵԽ Խորհրդարանական վեհաժողովին և Նախարարների կոմիտեին կոչ կանենք Վրաստանի հեռացման գործընթաց սկսել։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 51 անդամների տարածած հայտարարության մեջ, հաղորդում է Գրուզիա օնլայնը։

Նշվում է, որ 2025 թվականի հունվարի 29-ին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որը վավերացնում է վրացական պատվիրակության լիազորությունները՝ պայմանով, որ Վրաստանը կհամապատասխանի ժողովրդավարական չափանիշներին մինչև 2025 թվականի ապրիլը, ներառյալ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը և նոր խորհրդարանական ընտրությունների հայտարարումը՝ բարելավված ընտրական պայմաններում։

«Դրա փոխարեն իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Բարձրաստիճան ընդդիմության առաջնորդներ են ձերբակալվել, քաղաքացիական հասարակության ակտիվիստներն ու լրագրողները բախվում են քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդման։ Սա այլևս առանձին միջադեպերի շարք չէ, այլ ժողովրդավարական ընդդիմությունը վերացնելու, խոսքի ազատությունը սահմանափակելու և քաղհասարակությունը ճնշելու շարունակական արշավ։ Բացի այդ, վրացական պատվիրակությունը միակողմանիորեն լքել է Վեհաժողովը։ Բռնաճնշումների այս ուղին խախտում է Վրաստանի պարտավորությունները՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ և հակասում է Վեհաժողովի մանդատին»,- ասվում է հայտարարությունում։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները շեշտում են, որ Վեհաժողովը պետք է հարգի իր կանոններն ու բանաձևերը։

«Անդամ պետություններում դեպի ավտորիտարիզմ նահանջի անտեսումը խաթարում է այս հաստատության հիմքերը։ Եթե Վրաստանը չկարողանա առաջընթաց գրանցել իր ավտորիտար ուղղությունը փոխելու հարցում, մենք կվիճարկենք վրացական պատվիրակության լիազորությունները էական հիմքերով ու կոչ կանենք Վեհաժողովին և Նախարարների կոմիտեին Վրաստանին հեռացնելու գործընթաց սկսել՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության 3-րդ հոդվածում ամրագրված հիմնարար սկզբունքների լուրջ խախտումների համար»,- ասվում է փաստաթղթում։