Անի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Համայնքապատկան անշարժ գույքերի ապօրինի օտարման հետևանքով շուրջ 19 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ Անի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել, քրեական վարույթն ուղարկվել է դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2004-2022 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, 14,5 մլն և 5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով համայնքապատկան շենք-շինությունները, առանց դրանց շուկայական արժեքների գնահատում իրականացնելու, կադաստրային և շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով ապօրինի օտարել է իր ազգականին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, համայնքի ավագանու որոշմամբ տրված համաձայնության հիման վրա, կազմակերպել և իրականացրել է համայնքում գտնվող 1217,74 քմ անշարժ գույքի աճուրդով վաճառքը՝ որպես մեկնարկային գին սահմանելով կադաստրային արժեքից էականորեն ցածր՝ 608 հազ. ՀՀ դրամ գումարը: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը նշված գույքը կադաստրային արժեքից 8 մլն ՀՀ դրամով պակաս, այն է՝ 812 հազ. դրամով օտարել է իր ազգականին՝ համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 14,5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը կազմակերպել և իրականացրել է տվյալ համայնքում գտնվող ևս մեկ՝ 649,14 քմ. մակերեսով, 5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառքը: Արդյունքում՝ հիշյալ անշարժ գույքը կադաստրային արժեքից շուրջ 3 մլն ՀՀ դրամով պակաս, այն է՝ 352.000 ՀՀ դրամով կրկին օտարել է իր ազգականին՝ համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Անի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ի դեպ, հարկ է նշել, որ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 12 քրեական վարույթ 13 համայնքների ղեկավարների վերաբերյալ: Նրանց թվում են Կոտայքի մարզի Պտղնի և Աբովյան, Տավուշի մարզի Իջևան, Արագածոտնի մարզի Բյուրական, Արարատի մարզի Նոր Խարբերդ և Գոռավան համայնքների նախկին ղեկավարները:

Ընդհանուր առմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով համայնքին պատճառված գույքային վնասը կազմել է ավելի քան 424 միլիոն ՀՀ դրամ, որից փաստացի դրամական տեսքով վերականգնվել է շուրջ 7 մլն ՀՀ դրամը, իսկ 159 մլն ՀՀ դրամ արժողությամբ 9 հողատարածք վերականգնվել է գույքի տեսքով»,- ասված է հաղորդագրությունում: