Փամբակ համայնքի ավագանին հավանություն է տվել Քարաբերդի ոսկու հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելուն

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին կողմ է քվեարկել Քարաբերդում ոսկու և բազմամետաղների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը։ Այս մասին հայտնել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

«Փամբակ համայնքում այսօր, օգոստոսի 19-ին, հերթական անգամ անտեսվեց ժողովրդավարությունը։ Այսօր, 2025 թվականի օգոստոսի 19-ին, ՀՀ Լոռու Փամբակ համայնքի ավագանին, հապճեպ գումարված ավագանու արտահերթ նիստում, կողմ քվեարկեց Քարաբերդում ոսկու և բազմամետաղների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը, ըստ էության՝ Քարաբերդում հանքերի ընդլայնման հեռանկարներին։

13.08.2025-ին Քարաբերդում տեղի ունեցած լսումները լեգիտիմ չեն, քանզի ընդհատվել են կամայականորեն։ Բացի այդ, քաղհասարակության 23 կազմակերպություններ հայտարարությամբ արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը։ Հետևաբար, Փամբակ համայնքի ավագանու այսօրվա որոշումը, որի հիմքում ոչ միայն ոչ լեգիտիմ լսումներն են, այլև այն չի արտացոլում քաղաքացիների և շահագրգիռ հանրության կարծիքը, միանշանակ բողոքարկվելու է, և Փամբակ համայնքում ժողովրդավարությունը պաշտպանվելու է»,- գրել է Դուլգարյանը։

Քարաբերդի ոսկու հանքավայրի արևելյան և արևմտյան հատվածներում երկրաբանական ուսումնասիրություններ է իրականացնելու «ԶՈՎ-ԳՈՒԺ» ՍՊԸ-ն՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով։ Ընկերության ներկայացուցիչները օգոստոսի 13-ին Քարաբերդում հանրային լսում էին հրավիրել, որն անցավ լարված մթնոլորոտում։ Բնապահպան-ակտիվիստներն ու իրավապաշտպանները ևս այդ օրը Քարաբերդում էին՝ բնակիչներին ահազանգելու, թե ինչ ռիսկեր է պարունակում հանքավայրի շահագործման ընդլայնումը։

Մեկ ժամ տևած հանրային լսումը համայնքային իշխանությունը համարեց կայացած, սակայն, ըստ քաղհասարակության՝ այն անցկացվել է օրենքի խախտմամբ և չի կարող լեգիտիմ համարվել։

 

Անի Թամրազյան