Նուբարաշեն համայնքի ՀՀԿ–ական ղեկավարը տնետուն ընկած՝ բնակիչներից ստորագրություններ է հավաքում. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից: Ու որպեսզի իրենց աշխատանքը, աթոռն ու պաշտոնը չկորցնեն, բավականին ակտիվացել են:

Մասնավորապես, «Փաստի» տեղեկություններով՝ Նուբարաշեն համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արթուր Կիրակոսյանը տնետուն ընկած՝ բնակիչներից ստորագրություններ է հավաքում, որպեսզի դրանով նորընտիր քաղաքապետի մոտ տպավորություն ձեւավորի, թե թաղամասի բնակիչներն իր հանդեպ մեծ վստահություն ունեն ու այդկերպ շարունակի պաշտոնավարել:

Եվ սա այն դեպքում, երբ 2017 թ. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն Նուբարաշենում ամենաշատ ձայներն էր հավաքել:

Ըստ շրջանառվող լուրերի, Ա. Կիրակոսյանն այն ժամանակ նման արդյունքի հասել է՝ ողջ վարչական ռեսուրսն օգտագործելով ու ընտրակաշառք բաժանելով, որի մասին այն ժամանակ հայտարարեցին ընդդիմադիր ուժերից՝ «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

Լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց Արթուր Կիրակոսյանի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը: Իսկ հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է շարունակել աշխատել նորընտիր քաղաքապետի հետ, Ա. Կիրակոսյանն ասաց, որ հարցը լավ չլսեց, այդ պահին իրեն հարմար չէ զրուցել եւ խնդրեց ավելի ուշ զանգահարել, իսկ ավելի ուշ նա զանգերին չպատասխանեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: