Կա՛մ մինչև տարվա վերջ մրցույթը կկայանա, կա՛մ ես կադրային փոփոխություն կանեմ. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Նուբարաշենի աղբավայրի խնդիրը Երևանի համար ամենակարևոր ու դժվար հարցերից է, հապաղել այլևս չենք կարող, այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին մինչև տարեվերջ ժամանակ տվեց՝ աղբի վերամշակման գործարանի կառուցման նպատակով երկփուլ մրցույթ անցկացնելու և հաղթող կազմակերպության անունը հայտնելու համար։

«Ինչպես հաճախ տեղի է ունենում՝ շարունակում ենք պայքարել հետևանքների դեմ, բայց տևական ժամանակ է՝ ունեցել ենք քննարկումներ, տարատեսակ միջազգային ծրագրերով չստացված փորձեր։ Բայց ինչ-որ մի փուլի ենք հանգել, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ և, անկեղծ ասած, ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում մրցույթի հետ կապված»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը զգուշացրեց՝ եթե մինչև իր նշված ժամկետում հանձնարարականը չկատարվի և մրցույթը չկայանա, ապա կադրային փոփոխություններ կանի։

Մանրամասները՝ տեսանյութում։