Լիտվայում ՀՀ դեսպանությունը պարգևատրել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում մեծ ավանդ ներդրած գործիչներին

Լուրեր

15.03.2026 | 13:39
Սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
15.03.2026 | 12:48
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
15.03.2026 | 12:39
Իտալիան գրեթե 40 տարվա արգելքից հետո սկսել է նախապատրաստվել ատոմային էներգետիկայի վերադարձին. Bloomberg
15.03.2026 | 12:08
Ղազախստանում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն
15.03.2026 | 11:20
Վթարային ջրանջատում Երևանում
15.03.2026 | 11:03
«Ֆորմուլա-1»-ի Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի Գրան պրիի փուլերը չեղարկվել են
15.03.2026 | 10:34
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
15.03.2026 | 10:24
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիտվայում ՀՀ դեսպանությունը լիտվացի ականավոր գեղանկարիչ, կոմպոզիտոր Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլյոնիսի տուն- թանգարանում «Մ․ Կ․ Չյուրլյոնիս» հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 17-ին կազմակերպել է «Մ․ Կ․ Չյուրլյոնիս, լուսավոր անձինք-2018» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ-լիտվական հարաբերություններին։ Այս մասին տեղեկացրինԼիտվայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով հիմնադրամին միջոցառումը հյուրընկալելու համար, ներկայացրեց լիտվացի մրցանակակիրներին, ովքեր իրենց ավանդն են ներդրել հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում։

Հետմահու պարգևատրվեց մեծ հայագետ, թարգմանիչ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մարիտե Կոնտրեմայտեն, ով թարգմանություններ է կատարել գրաբարից, միջին և ժամանակակից հայերենից՝ Նարեկացուց մինչև 20-րդ դար՝ Պարույր Սևակ և Հրանտ Մաթևոսյան: Դեսպան Մկրտչյանի խոսքով՝ Մարիտե Կոնտրեմայտեն հայ-լիտվական բարեկամության ամենավառ խորհրդանիշներից մեկն է, ով իր ողջ գիտակից կյանքը նվիրել է ամենատարբեր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանը։

Մրցանակ շնորհվեց Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետային, ով անգնահատելի ավանդ է ունեցել 2005թ․ Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և առհասարակ երկու երկրների կապերի սերտացման գործում։

Մրցանակակիրների շարքում էր նաև ՀՀ-ում Լիտվայի նախկին դեսպան Էրիկաս Պետրիկասը, ում Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման գործում կատարած մեծ աշխատանքների համար։

Միջոցառման հյուրերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու հայազգի նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի և Փանոս Թերլեմեզյանի կտավների կրկնօրինակներին, հնչեցին դաշնամուրային կատարումներ Մ․ Կ․ Չյուրլյոնիսի և Կոմիտասի ստեղծագործություններից։

Տեղեկանք․ «Մ․Կ․ Չյուրլյոնիս, լուսավոր անձիք» մրցանակաբաշխությունը ամենամյա ավանդական միջոցառում է, որը «Մ․Կ․ Չյուրլյոնիս» հիմնադրամի և Լիտվայում հավատարմագրված դեսպանություններից մեկի հետ համատեղ կազմակերպվում է յուրաքանչյուր տարի և նվիրվում երկու երկրների միջև հարաբերություններին և այդ հարաբերությունների խորացման ու զարգացման մեջ մեծ ավանդ ունեցած մարդկանց»։