«3+3»-ի հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Երևանում կամ Բաքվում․ խորհրդակցություններ ենք նախատեսում․ Վահան Կոստանյան

Լուրեր

21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները, ինչպես նաև հաղորդակցման ուղիների վերաբացման վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածությունը նոր էջ են բացել երկխոսության համար, այդ թվում՝ «3+3» ձևաչափով։ IRNA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Վերջին նախարարական հայտարարության համաձայն՝ հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Երևանում կամ Բաքվում, մենք նախատեսում ենք երկկողմ խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Կոստանյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը մասնակցել է այս ձևաչափին առաջին իսկ նիստից, նախ՝ փոխնախարարների, ապա՝ նախարարների մակարդակով։

«Մենք կարծում ենք, որ այս երկխոսության ձևաչափը կարող է լավ հարթակ լինել տարածաշրջանային նախագծերի, հատկապես՝ փոխկապակցվածության ծրագրերի քննարկման համար»,- հավելել է նա։