Ինչո՞ւ են շաքարավազի և բանանի ներկրման շուկաներում «Ալեքս հոլդինգ» և «Քեթրին գրուպ» ընկերությունները շարունակում գերիշխող մնալ

Լուրեր

19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
19.02.2026 | 21:00
Թալանչի պետական հանցագործները, դրսից գործուղված օլիգարխը ընդդիմություն չեն․ իշխանության մեղքն է՝ այդ մարդիկ իրենց տեղում չեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 20:58
Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցները լուսանկարվել են
19.02.2026 | 20:47
Մարկ Ցուկերբերգը դատարանում ցուցմունք է տվել սոցցանցերից երեխաների կախվածության գործով
19.02.2026 | 20:38
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
19.02.2026 | 20:37
Թրամփը հայտարարել է , որ Ադրբեջանն ու ևս 8 երկիր ընդհանուր 7 միլիարդ դոլար են խոստացել Գազայի օգնության փաթեթին
19.02.2026 | 20:26
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
19.02.2026 | 20:14
Վենսը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու Ալիևին
19.02.2026 | 20:00
Ձախողման եզրին է ռուսական երկաթուղին․ ՌԴ-ն կորցնում է դիրքերը հաղորդակցության ոլորտում՝ մեծ պարտքեր ունի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:45
Նրանք ընկերացել են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:36
Գնում եմ բանջարի, որ կարենամ երեխեքիս պահեմ. Ծովինարը երեխաների հետ ապրում է վագոն-տնակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ամենաքաղցր պտուղները, որոնց համը հանրությունը զգաց անմիջապես՝ բանանն ու շաքարավազն են դրանց գները նվազեցին հեղափոխությունից հաշված օրեր անց, չնայած, որ տարիներ ի վեր այդ շուկայի մենաշնորհատերերը պնդում էին, որ գների էժանացում հնարավոր չէ։

Մոտ երկու տասնամյակ Հայաստանում լայն սպառման ապրանքների ներկրման մի շարք մենաշնորհներ էին ձևավորվել։ Լավագույն դեպքում գերիշխող՝ ավելի քան 30 տոկոս ներկրման մասնաբաժիններ։ Որոշակի ապրանքատեսակի ներկրման իրավունքը պարզապես տրվում էր մի քանի հոգու՝ իշխանություններին մոտ կանգնած մարդկանց։ Եվ բոլորովին չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ իշխանությունները պարզապես քվոտավորել էին ամենաշատ օգտագործվող ապրանքների ներկրումը։ Այդպիսով նաև քվոտավորվել էր դրանց ներմուծումից գոյացող շահույթը՝ շատ հաճախ գերշահույթը։

Նախկին իշխանությունները ներկրումը խթանելու և դրանից գերշահույթ ստանալու համար 2000-ականների սկզբին գրեթե կրկնակի չափով արժեզրկեցին դոլարը՝ 590 դրամից իջեցնելով մոտ 300 դրամի։ Ընդդիմացող տնտեսագետները մեկնաբանում էին, որ այդպիսով իշխանությունները մոտ 50 տոկոս հարկ են դրել տրանսֆերտների վրա։ Իսկ այն ժամանակ արտերկրից եկող տրանսֆերտները գերազանցում էին պետական բյուջեի եկամուտները։

Շաքարավազի ներկրումը, ինչպես հայտնի է,  եղել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բացառիկ մենաշնորհը։ Պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունները երկար տարիներ ներկրել են մեր երկրում սպառվող շաքարավազի ավելի քան 90 տոկոսը։ Իհարկե, եղել են նաև այլ ներմուծողներ, օրինակ, «Կոկա կոլա», «Ջերմուկ», «Գրանդ քենդի» և մի շարք այլ ընկերություններ, բայց նրանք շաքարավազ ներկրում էին միայն իրենց ներքին սպառման՝ հյութերի կամ հրաշակեղենի արտադրության համար։ Եվ այդ բոլոր ընկերությունների ներկրած շաքարավազը կազմում էր ողջ ներկրվածի ընդամենը մի քանի տոկոսը, երբեմն՝ կես տոկոսը։ Նրանց ավելին չէր թուլատրվում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանի ներկայացմամբ՝ արդեն 2015թ․ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում մենաշնորհ ունեցող ներկրողների դիրքերը թուլացան։ Բայց այդ վիճակը, կարծես թե, շաքարավազին չի վերաբերում, քանի որ հիմնական խաղացող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ամրապնդել էր դիրքերը։ Հավանաբար այդ մենաշնորհը պահպանվում էր իշխանության ամենավերին մակարդակով։

2015թ․ «Ալեքս հոլդինգ» ընկերությանն էր բաժին հասնում ներկրված շաքարավազի 91 տոկոսը, թեև այդ տարի շաքարավազ էին ներկրել 39 այլ ընկերություններ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տրամադրած տեղեկության համաձայն՝ 2016թ․ներկրողների թիվն ավելացել է ևս չորսով և դարձել 43, բայց անհասկանալի տրամաբանությամբ շաքարավազի ներկրման բիզնեսում «Ալեքս հոլդինգի» դիրքերն ամրապնդվել են մինչև 99,6 տոկոսը, մյուս 42 ընկերություններին բաժին է հասել ընդամենը 0,4 տոկոսը։ Նման վիճակ էր նաև անցած տարի՝ 2017թ․, «Ալեքս հոլդինգին» է բաժին հասել 97 տոկոսը, իսկ ներկրողների թիվը կրկնապատկվել և դարձել էր 85։ Եվ միայն այս տարի՝ 2018թ․ «Ալեքս Գրիգը» դիրքերը զիջել է՝ ունենալով  շաքարավազի ներկրման ընդամենը 78 տոկոսը։

Հաջորդ գերկենտրոնացված ներկրումը բանանի շուկայում էր։ Այստեղ երկար տարիներ տիրապետող է եղել «Քեթրին գրուպ» ընկերությունը, որը վերագրվում է մեկ այլ պատգամավոր՝ Միհրան Պողոսյանին։ «Քեթրին գրուպը» հիմա էլ այդ շուկայում գերիշխող դիրք ունի։ Իսկ Միհրան Պողոսյանը հետևողականորեն հերքում է իր և բանանի միջև եղած գերշահութաբեր ու համեղ կապը։ ՏՄՊՊՀ տվյալներով «Քեթրին գրուպ» ընկերության մասնաբաժինը բանանի ներկրման շուկայում 2014թ․ 92 տոկոսից իջել է 56 տոկոսի։ Այսօր բանան է ներկրում 21 ընկերություն։ Միաժամանակ կարծիք կա, որ այդ ընկերություններից մի քանիսն իրականում պատկանում է «Քեթրին գրուպի» սեփականատիրոջը։ Օրինակ՝ «Բանանաէկը»։ Այնուամենայնիվ, բանանի գինը եռակի  իջել է, այժմ 450-500 դրամ է։ Մեկ-երկու տարի առաջ հասնում էր մինչև 1500 դրամի։ Եվ պատկերացրեք, թե շուկայի ավելի քան 90 տոկոսի տերերն ինչ ահռելի շահույթ են ստացել։

«Քեթրինի Միհրանի» բանանի մենաշնորհին ոչինչ չի սպառնում»,- այս եզրակացությանն էր եկել անցած տարի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ- ղեկավարության հետ ունեցած քննարկումներից հետո։

Նա ՊԵԿ-ից տեղեկացել էր, որ շուկայի մոտ 90 տոկոսը պատկանում է երկու ընկերություններին՝ «Քեթրին գրուպին» և «Մելատրոպիկին», որոնք, ըստ նրա, պատկանում են նույն սեփականատիրոջը՝ Միհրան Պողոսյանին։ Ն․Փաշինյանը նաև պնդել էր, որ թե՛ բանանի, թե՛ շաքարավազի ու մյուս բոլոր ապրանքների ներկրման մենաշնորհը պատկանում է այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին։ «Ս․Ալեքսանյան, Մ․Պողոսյան ու էլի մարդիկ ընդամենը մենեջերների կամ գործակատարների դերակատարում ունեն»,- հավելել էր Ն․Փաշինյանը։

Իհարկե պատկան մարմինները՝ հարկային ու մաքսային ծառայությունները, այժմ իր հիմնական առաքելությունը տնտեսական հանցագործությունները բացահայտելը դարձրած ԱԱԾ-ն  կարող են ուսումնասիրել ու պարզել, թե որ ընկերությունն է իր ներկրումը տրոհել և այդպիսով խուսափել որոշակի պատասխանատվությունից։ Ասենք՝ ընդհանուր հարկման դաշտից տեղափոխվել ավելի ցածր հարկման՝ շրջանառության հարկի դաշտ և այդպիսով պետական բյուջե քիչ հարկ վճարել՝ հօգուտ սեփական գրպանի: Որքան էլ այդ ընկերությունը գրանցված լինի երկրագնդի ամենախճճված օֆշորներում:

Արմինե Ավետյան