Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից

Լուրեր

05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
Բոլորը

Ի՞նչ գործի շրջանակներում է արգելվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանի տարածքից, արդյոք նա մեղադրյա՞լ է քննչական մարմիններում քննվող որևէ գործով, որի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ Գլխավոր դատախազությունից այս հարցերին պատասխանելու համար խնդրում են գրավոր հարցում ուղարկել։

ԱԱԾ-ն առհասարակ լռում է․ լրատվական ծառայության հեռախոսահամարին Factor TV-ի զանգերն անպատասխան են մնում, որին հաջորդում է ինքնապատասխանիչի հորդորը․ «Բարև Ձեզ։ Հարգելի՛ քաղաքացի, Դուք զանգահարել եք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոն։ Տեղեկացնում ենք, որ Ձեր զանգը ձայնագրվում է։ Խնդրում ենք թողնել Ձեր հաղորդագրությունը՝ հետադարձ  կապ հաստատելու համար»։ Ու մինչ փորձում ես հավաքել մտքերդ՝ հաղորդագրություն թողնելու համար,  ինքնապատասխանիչը հավելում է, որ օգտատիրոջ ձայնային զամբյուղը լիքն է և չի կարող նոր հաղորդագրություններ ստանալ։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Քոչարյանի ելքն արգելելու տեսանյութը հայտնվել է իշխանական լրատվամիջոցների մոտ։ Տեսախցիկի տեղադիրքը և բովանդակությունը թույլ են տալիս պնդել, որ տեսագրությունը «Զվարթնոց»-ում տեղադրված սահմանային անցակետի հսկողության տեսախցիկներից մեկինն է։ Հարց է առաջանում՝ ի՞նչ ճանապարհով է այն հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում։

Չնայած այն հանգամանքին, որ Դատախազությունն ու ԱԱԾ-ն լռում են Քոչարյանի ելքը սահմանափակելու վերաբերյալ, փորձել ենք պարզել, թե ինչ հանգամանքներում կարող է սահմանափակված լինել նրա ելքը։

Այսպես՝

Հայաստանում երկու քննչական մարմին է գործում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն։ Երկու կառույցից էլ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ Քոչարյանի սահմանային ելքը իրենց կառույցներում քննվող որևէ վարույթի շրջանակներում չի սահմանափակվել։

Բացի այդ՝ Քոչարյանն անցնում է նաև Մարտի 1-ի գործով, որն այս պահին քննվում է դատարանում։  Դատարանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դրա շրջանակներում կայացվել է որոշում, որով արգելվել է Քոչարյանի ելքը, ինչին ի պատասխան հայտնեցին, որ դատարանի կողմից որևէ արգելք չի սահմանվել։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Քոչարյանն այս պահին հայտնի տվյալներով մեղադրյալ չէ ՀՀ-ում քննվող որևէ  գործով, որի շրջանակներում նրան կարող էր չթույլատրվել լքել ՀՀ տարածքը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից  երեկ՝ հունիսի 14-ին,  հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ: Սակայն երբ Քոչարյանը գնացել է  օդանավակայան, նրան թույլ չեն տվել  լքել ՀՀ տարածքը։ Օրեր առաջ նման դեպք տեղի էր ունեցել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեպքում․ նրան ևս թույլ չէին տվել դուրս գալ ՀՀ տարածքից, իսկ ավելի ուշ պարզվել էր, որ Ծառուկյանի նկատմամբ դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել։ Նա կանչվել էր Քննչական կոմիտե և մեղադրանք էր ներկայացվել։

 

Նշենք, որ  եթե անգամ Քոչարյանն անցներ որևէ վարույթով, նրա նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, քանի որ նա պատգամավորի թեկնածու է և օժտված է անձեռնմխելիությամբ։ Այս հարցը կարգավորվում է Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածով։ Հոդվածի 1-ին մասի համաձայն՝  պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման պահից: Սույն  օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Միաժամանակ, հարկ է դիտարկել, որ Դատախազությունն արդեն իսկ ձևավորել է պրակտիկա՝ պատգամավորի թեկնածուներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու քրեական հետապնդում հարուցելու։

Արաքս Մամուլյան