«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի գլխավոր հատվածներից մեկը»․ Ալիև

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել հայաթափված Շուշիում ընթացող «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության մեջ. խաղաղության կառուցում Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի մասնակիցներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ։

Նա կրկին արդարացրել է Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմն ու 2023 թվականին հայ բնակչության էթնիկ զտումն ու բռնի տեղահանությունը։

«Մեր հողերն ազատագրվեցին հայկական օկուպացիայից 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում։ Երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվեցին։ Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը, որոնք գրեթե 30 տարի մնացել էին թղթի վրա, ապահովվեց հենց ադրբեջանական պետության կողմից»,- ասվում է Ալիևի ուղերձում։

Նա, միաժամանակ, հայտարարել է, թե Ադրբեջանը վարում է վճռական քաղաքականություն, որն ուղղված է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ու պահպանմանը։

«Անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ամբողջությամբ փոխեցին Հարավային Կովկասում իրավիճակը։ Այս համատեքստում իրականացվող Զանգեզուրի միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի շրջանի հետ և կդառնա նաև Միջին միջանցքի գլխավոր հատվածներից մեկը»,- նշել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, թե Ադրբեջանը ջանքեր է գործադրում՝ ոչ միայն տարածաշրջանը, այլև Եվրասիան ամբողջությամբ վերածելու համագործակցության հուսալի տարածքի։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան Ալիևի գլխավորությամբ  շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի