Դեղնավուն ջուրը ողողել է Կապանի փողոցները․ ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Կապանում տեղացած հորդառատ անձրևներից հետո փողոցներով հոսած դեղին գույնի ջրի ծագումը պարզելու համար անհրաժեշտ են ուսումնասիրություններ, սակայն չի բացառվում, որ դրանց խառնված լինեն հանքարդյունաբերական թափոնների հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են Կապանում հորդառատ անձրևից հետո դեղնավուն ջուրը ողողում փողոցները։

 

Դուլգարյանի խոսքով՝ Հայաստանի տարբեր մարզերում կան լքված հանքավայրեր, թափոնակույտեր, որտեղ տարիների ընթացքում կուտակվել են հանքարդյունաբերության արդյունքում առաջացած զանգվածներ։ Հորդառատ անձրևների ժամանակ ջրերը կարող են խառնվել այդ կուտակումներին և տեղափոխել դրանք դեպի բնակավայրեր ու գետեր։

«Տպավորությունն այն է, որ այդ ջրերը ևս այդպիսի թափոնների հետ են խառնվել։ Տեսել եմ նաև հրապարակումներ և քաղաքացիների ահազանգեր, որ դա կարող է կապված լինել լքված հանքավայրի հետ, որի շրջակայքում նման դեղին զանգվածներ կան»,- ասել է Դուլգարյանը։

Նա նշել է, որ եթե խոսքը հանքարդյունաբերական թափոնների մասին է, ապա դրանք կարող են պարունակել տարբեր ծանր մետաղներ՝ այդ թվում կապար, մկնդեղ և այլ տարրեր։ Դրանք շրջակա միջավայր տարածվելու դեպքում կարող են վտանգներ ստեղծել ինչպես մարդու առողջության, այնպես էլ գյուղատնտեսական հողերի համար։

Դուլգարյանի խոսքով՝ նման երևույթներ նախկինում ևս արձանագրվել են, մասնավորապես Ախթալայում, որտեղ հորդառատ անձրևներից հետո դեղին գույնի զանգվածները լցվել են գետային համակարգ։

Միաժամանակ նա ընդգծել է, որ առանց փորձաքննության հնարավոր չէ միանշանակ պնդել՝ դեղին գույնի ջրի պատճառը հանքային թափոններն են, թե բնական ծագման հողաշերտերը։ Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է հայտնաբերել աղտոտման աղբյուրը և ուսումնասիրել նյութի բաղադրությունը։

«Եթե այդ ջրերը խառնված են թափոնների հետ և հասնում են մարդկանց այգիներ կամ բնակավայրեր, ապա բնականաբար ռիսկեր են ստեղծվում շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և մարդու առողջության համար»,- նշել է Դուլգարյանը։

Բնապատպանության և ընդերքի տեսչական մարմինը Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցել։

«Համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերն ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութի և հանրային մտահոգությունների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ս․թ․ հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անի Թամրազյան