Վենսը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարման ֆինանսավորումը դադարեցնելու մտադրության մասին

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Վաշինգտոնը պատրաստվում է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարման ֆինանսավորումը, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, փոխանցում է Moscow Times-ը։

«Եթե եվրոպացիները ցանկանում են նախաձեռնություն ցուցաբերել և զենք գնել ամերիկյան արտադրողներից, համաձայն ենք, բայց մենք այլևս չենք ֆինանսավորելու դա»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահի վարչակազմը զգուշացրել է եվրոպացի դաշնակիցներին, որ նրանք պետք է պատրաստ լինեն «ավելի էական դեր ստանձնել» հակամարտության ֆինանսավորման գործում, քանի որ այն տեղի է ունենում «իրենց հետնաբակում», հավելել է Վենսը։

Պաշտոնյան ընդգծել է՝ ԱՄՆ-ը ձգտում է դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը՝ հաշվի առնելով շփման ներկայիս գիծը, և որ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպումը «մեծ առաջընթաց է ամերիկյան դիվանագիտության համար»։ Վենսը նշել է, որ ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում կփորձի գտնել փոխադարձաբար ընդունելի լուծում և՛ Մոսկվայի, և՛ Կիևի համար, բայց «երկու կողմերն էլ, հավանաբար, դժգոհ կլինեն դրանից»։

Միևնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդները Թրամփին կոչ են արել ուժեղացնել Պուտինի վրա ճնշումը, քանի որ, ըստ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, նա «գործում է միայն ճնշման տակ»։

«Ակնհայտ է, որ [Ռուսաստանի վրա] ռազմական ճնշումը բավականաչափ ուժեղ չէ, և ԱՄՆ պատժամիջոցները դեռևս չեն կիրառվել։ Եթե դրանք կիրառվեին, Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցությունը զգալի կլիներ։ Ես կոչ արեցի ԱՄՆ նախագահին անել դա»,- ARD հեռուստաալիքի եթերում ասել է Մերցը։