Ռուսական Արզամասի արդյունաբերական գոտու վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհ կա

Լուրեր

24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևը
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Արզամասի վրա անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է ՌԴ Նիժոգորոդսկի մարզի նահանգապետը, փոխանցում է Current time-ը։

Նրա հաղորդմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են մարզի երկու արդյունաբերական գոտիների։

Ուկրաինական Telegram ալիքները Արզամասի գործիքների գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածները հաստատող տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել։

Երկրորդ արդյունաբերական գոտին, որի մասին հայտնել է նահանգապետը, ենթադրաբար, Ձերժինսկ քաղաքի շրջանում է, որտեղ գտնվում են մի քանի ռազմական ձեռնարկություններ։ Ռուսական Shot տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ Ձերժինսկի բնակիչներին հայտնել են տեղական ժամանակով առավոտյան 5-ի սահմաններում մի քանի պայթյունների մասին։

Հաղորդագրություններ կան նաև Ուդմուրտիայում և Ուլյանովսկի մարզում օդային հարձակման մասին, որոնք  գտնվում են Նիժնի Նովգորոդից 300-500 կմ հեռավորությամբ։ Ավելի վաղ Ռոսավիացիան հայտարարել էր Նիժնի Նովգորոդի օդանավակայանի փակման մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք։