Լելե Թեփեի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

09.04.2026 | 23:32
Պուտինը հայտարարել է «զատկական հրադադար»
09.04.2026 | 23:30
«Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ
09.04.2026 | 23:17
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
09.04.2026 | 23:14
Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Հայաստանում
09.04.2026 | 23:07
Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահը խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման մասին
09.04.2026 | 22:52
Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պառակտում չի ուզում և որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Իրանի հետ»
09.04.2026 | 22:36
Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.04.2026 | 22:21
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
09.04.2026 | 22:10
TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպ
09.04.2026 | 21:58
Բաքուն ավելի քան 250,000 մանաթ է հատկացել ՌԴ-ի և Բելառուսի մի խումբ լրագրողների՝ Ադրբեջանը գովազդելու համար
09.04.2026 | 21:42
Երբ գա ժամանակը` կասեմ. Ծառուկյանը` վարչապետի թեկնածուի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:39
Մարդիկ հոգնել են, Քոչարյանը թող հանգստանա. Ծառուկյանը Քոչարյանին չաջակցելու հիմնավորումը ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:23
Ցուցակի առաջինը ես եմ, 2-րդը` Թևանյանը, 3-րդը` Լուիզա Սարգսյանը. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:10
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
09.04.2026 | 21:09
Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5-ի եմ ավարտել. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քրեական դատարանում Ժորա Չիչոյանի նախագահությամբ քննվում է «Լելե Թեփե»-ի գործով դատական նիստը, որով մեղադրյալի աթոռին են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդին՝ գնդապետ Արթուր Օհանյանը, պաշտպանության բանակի զորամասերից մեկի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանն ու տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։

Հիշեցնենք, որ Գեղամ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊԲ թիվ զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, կոչումով փոխգնդապետ, մոտոհրաձգային գումարտակի զինծառայողների ուղղակի պետը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին, հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ։ Նույն մեղադրանքն է առաջադրված նաև տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանին։ Իսկ Արթուր Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019 թվականի նոյեմբերի 19-ից ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 2059-Ա հրամանով նշանակվելով ՀՀ ՊԲ թիվ զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով նույն զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն, ընկած ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել, որի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Մեղադրյալները մեղադրանքը չեն ընդունում։

Մանրամասները՝ տեսանյութում։