Al Jazeera-ն հաղորդում է Գազայի ուղղությամբ հարվածի հետևանքով իր հինգ աշխատակցի մահվան մասին

Լուրեր

24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևը
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Կատարի Al Jazeera հեռուստաալիքը հաղորդում է իր հինգ աշխատակցի մահվան մասին Գազա քաղաքի վրա Իսրայելի հարվածի հետևանքով: Զոհերը լրագրողներ Անաս ալ-Շարիֆն ու Մոհամմեդ Քրեյքեն են, ինչպես նաև երեք օպերատոր՝ Իբրահիմ Զահերը, Մոհամմադ Նուֆալը և Մաոմեն Ալիուան։

Նշվում է, որ ռմբակոծության պահին նրանք եղել են «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող լրագրողների համար նախատեսված վրանում: Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:

Ընդհանուր առմամբ, իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել։

Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է «ահաբեկիչ Անաս ալ-Շարիֆին, որը ներկայանում էր որպես Al Jazeera հեռուստաալիքի լրագրող»: Իսրայելցի զինվորականների խոսքով՝ նա ղեկավարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումներից մեկը և «պատասխանատու է եղել իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորների վրա հրթիռային հարձակումների համար»:

Հեռուստաալիքի տվյալներով՝ իր աշխատակիցները ներառվել են այն 48 պաղեստինցիների ցուցակում, որոնք վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների զոհ են դարձել:

Օգոստոսի 5-ին անկլավի իշխանությունները հայտնել էին, որ Գազայում սպանված լրագրողների թիվը գերազանցել է 230-ը: