12 մլրդ դրամ է «Գազպրոմի» աշխատավարձի ֆոնդը, պետք է հասկանանք առաջին 50 պաշտոնյան որքան աշխատավարձ է ստանում․ Մ․ Մելքումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.06.2026 | 18:50
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը Դևիսի գավաթում
15.06.2026 | 18:41
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել. ՍԱՏՄ
15.06.2026 | 18:30
Որ տեղամասն ում է ընտրել․ Հայաստանի «քաղաքական» քարտեզը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:23
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 վարույթ՝ 60 անձի մասով, ուղարկվել է դատարան․ Դատախազություն
15.06.2026 | 18:21
Էդուարդ Սպերցյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կոմոյից
15.06.2026 | 18:19
Փամբակ գետում 15-ամյա աղջկա են որոնում // Նարիշկինը՝ ՌԴ-Հայաստան «բարիդրացիության» մասին․ ԼՈՒՐԵՐ
15.06.2026 | 18:17
ՀՀԿ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքներով ձևավորվող Ազգային ժողովի լեգիտիմությունը
15.06.2026 | 18:01
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ գլխավոր դատախազի և Պուտինի «հոգևոր հայր» մետրոպոլիտ Տիխոնի նկատմամբ
15.06.2026 | 17:58
Վանաձորում երեխա է ընկել գետը․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
15.06.2026 | 17:52
ՀՀ կառավարությունը կաջակցի գործարարներին՝ ռուսականից ավելի հուսալի և գնողունակ շուկաներ գտնելու․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 17:44
Նարիշկինը Հայաստանում իրավիճակը «բարդ» է անվանել, ընտրությունները՝ «կասկածելի»
15.06.2026 | 17:36
Հայաստանը շարունակում է հայկական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու աշխատանքը
15.06.2026 | 17:25
«20 րոպե օկտագոնում Ջասթին Գեյջիի հետ»․ UFC-ն հրապարակել է Տոպուրիայի վնասված դեմքի լուսանկարը
15.06.2026 | 17:17
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանման ծրագրերն ու առաջիկա քայլերը
15.06.2026 | 17:09
Մարկ Կուկուրելիան` «Ռեալի» ֆուտբոլիստ
Բոլորը

ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովն այսօր սկսեց իր աշխատանքները։

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը նշեց, որ այս հանձնաժողովի համար կարևոր պետք է լինի քննարկման առարկա դարձնել գազի խտությունն ու կորուստների չափը։

«Առհասարակ,  այն հիմնական կորուստները, որոնք ներկայացվում են՝ ընդհանուր են, որովհետև, երբ ներկայացվում են սպառողի և գազախողովակաշարի կորուստները, ապա տեսնում ենք, որ թվերը տարբեր են։ Կորուստների գումարը վճարում է սպառողը, իսկ այդ կորուստների հիմնական մասը գնում է ստվերային վաճառքի՝ գազալցակայաններով և այլ ճանապարհներով»,- ասաց պատգամավորը։

Վերջինս նշեց, որ այս հանձնաժողովը պետք է հստակ չափանիշներ մշակի՝ 1000 խմ գազի սպառման համար սահմանելով մի սակագին, դրանից ավել սպառման համար՝ մեկ այլ։

«Որ չստացվի սակագին ունևորի և չունևորի միջև»,- ասաց պատգամավորը։

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատեց, որ գազի և էլեկտրաէներգիայի իջեցումը չպետք է վերաբերի միայն սոցիալապես անապահով խավերին։

Անդրադառնալով «Գազպրոմի» շահութաբերության խնդրին էլ՝ Միքայել Մելքումյանը հավելեց․ «12 մլրդ դրամ է նրանց աշխատավարձի ֆոնդը, հիմա պետք է հասկանանք, նրանց շահութաբերության խնդիրը․ այնպես որ, դա էլ դեռ պետք է պարզենք, թե առաջին 50 պաշտոնյան որքան է ստանում, մյուսները՝ որքան»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։