ՀՀ կառավարությունը թույլատրել է վարչապետի աշխատակազմին «ՄՏՍ Հայաստան»-ի հետ կնքել իրեն պատկանող բաժնեմասի վաճառքի օպցիոնի պայմանագիր

Լուրեր

17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:45
Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ
17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Բոլորը

ՀՀ կառավարությունը, որ 2024-ի փետրվարին նվիրատվությամբ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ստացել էր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 20% բաժնետոմսերը, թույլատրել է  վարչապետի աշխատակազմին նույն ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոն պայմանագիր՝ այդ 20%-ի նկատմամբ։

Առաջարկությունը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունն է արել ՀՀ կառավարությանը։ Հարցը կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր չզեկուցվող տարբերակով։ 

Factor.am-ը նախագծի հիմնավորումից տեղեկանում է, որ օպցիոն պայմանագրի իրացման դեպքում ՀՀ-ն կվաճառի բաժնետոմսերը 50 միլիոն ԱՄՆ դոլարով։ Գործընթացը կիրականացվի «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի համաձայն։ 

Հիմնավորման համաձայն՝ նախագիծը բխում է պետական գույքի արդյունավետ կառավարման ծրագրից և բյուջետային ազդեցություն չի ունենա։

Նշենք, որ «ՄՏՍ Հայաստան»-ի 80% բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունն է։

Արփի Հակոբյան