Ռեստորանի, հյուրանոցի տերերի եկամուտն ինձ հետաքրքիր է․ Պապոյանը՝ Լոպեսի համերգից շահույթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«ՀՀ տնտեսության համար օգտակար և լավ միջոցառում էր»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին։

«Եթե եկել է ՌԴ-ից զբոսաշրջիկ և գնել է 470 դոլարանոց տոմս (ես գիտեմ, որ հատկապես թանկ տոմսերը զբոսաշրջիկներն են գնել), ի՞նչ եք կարծում՝ 470 դոլարանոց տոմս գնած զբոսաշրջիկը հյուրանոցի ի՞նչ համարում է մնում՝ 50 դոլարանո՞ց, թե՞ 300 դոլարանոց: Ակնհայտ է, չէ՞: Կամ ռեստորան գնո՞ւմ է, թե՞ չէ… Ես հաշվում եմ տնտեսություն մտած փողը, ոչ թե՝ պետական բյուջե, քանի որ ռեստորանատիրոջ եկամուտն ինձ հետաքրքիր է, որովհետև տնտեսության եկամուտ է, սրճարանի տիրոջ եկամուտն ինձ հետաքրքիր է, որովհետև դա մեր տնտեսության եկամուտն է, հյուրանոցը, օդանավակայանը և այսպես շարունակ»,- նշեց Պապոյանը։

Ընդգծենք, որ ըստ ԿԳՄՍ նախարարության հրապարակած տվյալների՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցել է ավելի քան 30 հազար հանդիսական, որից 15 հազարը ժամանել է արտերկրից։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ պնդել էր, որ ծախսված 6 մլն դոլարի դիմաց ՀՀ-ն ստացել է ավելի քան 13,3 մլն դոլարի եկամուտ։ Պապոյանն նշել է, որ այս թիվը ստացել է հաշվարկային մոդելով՝ հիմնված զբոսաշրջային ծախսերի միջին գնահատականի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան