Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Պուտին-Թրամփ հանդիպման շուրջ առաջիկա օրերին․ Ուշակով

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են առաջիկա օրերին կազմակերպել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Meduza-ն։

«Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին անցնում ենք կոնկրետ աշխատանքին։ Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու հարցը, խոսքը նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման մասին է։ Ի դեպ, նշեմ, որ այն վայրը, որտեղ այն կանցկացվի, նույնպես սկզբունքորեն համաձայնեցվել է, և մենք այդ մասին կտեղեկացնենք մի փոքր ավելի ուշ»,- Ուշակովի խոսքերն է մեջբերում Ինտերֆաքսը։

Նա նշել է, որ հաջորդ շաբաթը կողմորոշիչ է հանդիպման համար։

«Կողմորոշիչը սահմանվել է հաջորդ շաբաթը, սակայն կողմերը սկսում են անմիջապես նախապատրաստվել այս կարևոր հանդիպմանը, և դժվար է ասել, թե քանի օր կտևի նախապատրաստությունը։ Քննարկվել է հանդիպումը հաջորդ շաբաթվա ընթացքում անցկացնելու տարբերակը, և մենք բավականին դրական ենք տրամադրված այս տարբերակի նկատմամբ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ուշակովի խոսքով՝ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը «շոշափել է» Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպման գաղափարը, սակայն Մոսկվան այդ առաջարկը թողել է առանց մեկնաբանության։

Ռուսաստանն է հանդես եկել Պուտինի և Թրամփի միջև բանակցություններ վարելու նախաձեռնությամբ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրները: Այս հարցը քննարկվել է Պուտինի և Ուիթկոֆի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մոսկվայում օգոստոսի 6-ին։

Մոսկվայում կայացած բանակցություններից հետո, ըստ The New York Times-ի, Թրամփը Եվրոպայի և Ուկրաինայի առաջնորդներին ասել է, որ նախ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, ապա կազմակերպել եռակողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 6-ին լրագրողներին ասել էր, որ մտադիր է «շատ շուտով» հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ պահանջել էր, որ Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունները մինչև օգոստոսի 8-ը, հակառակ դեպքում նա մաքսատուրքեր կսահմանի այն երկրների համար, որոնք նավթ են գնում Ռուսաստանից: Օգոստոսի 6-ին Թրամփը հայտարարել էր, որ կարող է մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ՝ ռուսական նավթ գնելու պատճառով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի